Էդվարդ Միրզոյան
Կոմպոզիտոր
- Կոմպոզիտոր
Կենսագրություն
Կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միքայելի Միրզոյանը ծնվել է 1921 թ․ մայիսի 12-ին Վրաստանի Գորի քաղաքում։
Էդվարդ Միրզոյանը 1941 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անցան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Վ. Տալյանի ստեղծագործական դասարան, 1946-1948 թվականներին կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։
Երևանի կոնսերվատորիայում ուսանելու տարիներ Միրզոյանի ստեղծագործական անհատականության ձևավորման շրջանն էր։ Այստեղ նա ուսանեց հարմոնիա, գործիքավորում, պոլիֆոնիա, ծանոթացավ հայ ժողովրդական և գուսանական երաժշտությանը, հայ և եվրոպական կոմպոզիտերների ստեղծագործություններին։ Այս տաներիներին նա գրում է ինքնուրույն գործեր՝ դաշնամուրի, կլառնետի, ֆլեյտայի պիեսները։ Այդ տարիների կամերային գործերից առանձնապես ժողովրդականություն են վայելում երկու ռոմանս ըստ Ավ. Իսահակյանի խոսքեր՝ «Ասում են թե…» (1940) և «Երազ» (1941)։
1942 թ. մարտից մինչև նոյեմբերը Միրզոյանը ծառայեց խորհրդային բանակում՝ իր ամբողջ եռանդը տալով բանակային երգի ու պարի անսամբլներ կազմակերպելու և ղեկավարելու գործին։ Էդվարդը միաժամանակ շարունակում էր պարապել պոլիֆոնիայի խոշոր տեսաբան ու մասնագետ պրոֆ. Ք. Քուշնարյանի մոտ:
Երաժշտական ստուդիայում ուսանելու այդ տարիները (1946-1948) մեծ օգուտ տվին Էդ. Միրզոյանին։ Այդտեղ նա գրեց նոր գործեր, ընդլայնեց կերպարների ու գաղափարների շրջանակը, կատարելագործեց կոմպոզիտորական իր ունակությունը, ավարտեց «Սիմֆոնիկ պարեր» սյուիտը (1946), գրեց պոլիֆոնիկ սոնատ դաշնամուրի համար (1946), «Տոնական ուվերտյուրը» սիմֆոնիկ նվագախմբի համար (1947), լարային կվարտետ (1947) և «Հայաստան» կանտատը (1948)։ Այս երաժշտական ստեղծագործության հիանալի կատարողն ու մասսայականացնողն է Կոմիտասի անվան կվարտետը։ Այս ստեղծագործությանը լայն հասարակությունն առաջին անգամ ծանոթացավ Մոսկվայում, Հայաստանի կուլտուրայի տանը, 1947 թ., Կոմիտասի անվան քառյակի կատարմամբ։
Էդ. Միրզոյանը մեր ժամանակի այն երաժիշտներից է, որոնք խելամիտ կերպով փնտրում են մի նոր բան արվեստում, ձգտում են արտացոլել ժամանակի ոգին, իրականությունը, խաղաղ և երջանիկ կյանքի և լուսաշող ապագայի համար ժողովրդի մղած պայքարը։ Այս ամենի վառ վկայությունն է քառամաս սիմֆոնիան, որ գրված է լարային նվագախմբի և լիտավրների համար (c moll)։
Միրզոյանը 1948 թվականին վերադարձավ Հայաստան։Պրոֆ. Կ. Սարաջևի հանձնարարությամբ Էդ. Միրզոյանը 1948 թվականին հրավիրվում է Երևանի կոնսերվատորիա՝ ղեկավարելու կոմպոզիցիայի դասարաններից մեկը՝ հանդիսանալով երաժշտության տեսության, պատմության և կոմպոզիցիայի ամբիոնի դոցենտ։ 1965 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի աստիճան։ Միրզոյանի աշակերտներից են կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Վաչե Շարաֆյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, և ուրիշներ։ 1956-1991 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994 թվականից՝ պատվավոր), 1977 թվականից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009 թվականից՝ պատվավոր) նախագահ։ Պարգևատրվել է «Կիրիլ և Մեֆոդի» (1971թ., Բուլղարիա), Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ», «Մեսրոպ Մաշտոց» (երկուսն էլ՝ 2001թ.), «Պետրոս Մեծ» (2005թ., Գերմանիա) շքանշաններով, «Մովսես Խորենացի» (1998թ.), ՀՀ ԳԱԱ ոսկե (2006թ.), Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային (2006թ.), «Եկատերինա 2-րդ» (2006թ., ՌԴ) մեդալներով:
Էդվարդ Միրզոյանը մահացել է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին՝ Երևանում։ Նրա մարմինը հանչում է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։