Անցնել բովանդակությանը
Եվա Գևորգյան

Եվա Գևորգյան

Դաշնակահար

Կենսագրություն

Ծնվել է 2004-ին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցը՝ պրոֆ. Ն.Տրուլի դասարան: 2022-ին ընդունվել է Մադրիդի Escuela Superior de Musica Reina Sofia կոնսերվատորիան՝ պրոֆ. Ստանիսլավ Յուդենիչի դասարան: Եվան համարվում է Young Yamaha Artist տիտղոսի միակ կրողը աշխարհում: 2019-ին Եվան արժանացել է International Classical Music Award մրցանակին՝ «Տարվա հայտնաբերում» անվանակարգում:
2020-ին Եվգենի Կիսինը Եվային ընտրել է Ռուրի Klavier-Festival-ի կրթաթոշակառու:

2021-ին դարձել է «Նոր անուններ» հիմնադրամի կրթաթոշակառուների Առաջին Համառուսաստանյան մրցույթի դափնեկիրը: 2021-ին արժանացել է Ռուսաստանի Ազգային նվագախմբի Համառուսաստանյան առաջին մրցույթի Գրան պրի մրցանակին: Նա հանդիսանում է Գերմանիայի դաշնամուրային Öschberghof Festival-ի 2021թվականի գլխավոր մրցանակակիրը և հաղթողը:

Եվան Շոպենի անվան 18-րդ միջազգային մրցույթի ֆինալիստ է և Հատուկ մրցանակակիրը:
Դաշնակահարուհին մի շարք նշանակալի մրցույթների հաղթող է. Jeune Chopin միջազգային մրցույթ (Շվեյցարիա, Մարտինյի, 2020), 1-ին մրցանակ, Երիտասարդ դաշնակահարների Cleveland International Piano Competition-ի 1-ին մրցանակ և Հատուկ մրցանակ Բախի ստեղծագործության լավագույն կատարման համար (Քլիվլենդ, ԱՄՆ, 2018), Վան Կլիբերնի անվան դաշնակահարների միջազգային երիտասարդական մրցույթի 2-րդ մրցանակ և Մամուլի մրցանակ (Դալլաս, ԱՄՆ, 2019), Chicago International Music Competition-ի (ԱՄՆ, Չիկագո, 2020) Գրան պրի և Հատուկ մրցանակ՝ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար, Grand Piano միջազգային մրցույթի դափնեկիր և 5 հատուկ մրցանակների մրցանակակիր (Ռուսաստան, Մոսկվա, 2018), Շոպենի անվան երիտասարդական մրցույթի 1-ին մրցանակակիր (Լեհաստան, Շաֆարնիա, 2014),  Շումանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (Գերմանիա, Դյուսելդորֆ, 2017), St. Cecilia International piano competition-ի 1-ին մրցանակ (Պորտուգալիա, Պորտո, 2015), Ջուլիանո Պեկարի անվան դաշնակահարմերի միջազգային մրցույթի Գրան պրի (Իտալիա, Գորիցիա, 2016),  Global Music Partnership Concerto միջազգային կոնցերտային մրցույթի Գրան պրի (ԱՄՆ/Ուզբեկստան, Տաշքենդ, 2019):

Ելույթներ է ունեցել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Լիխտենշտեյնում, Իսրայելում, Հայաստանում, Լատվիայում, Էստոնիայում, Ուկրաինայում, Մալթայում և այլուր:

Եվա Գևորգյանը մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների Ռուսաստանում, Լեհաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Իսրայելում, Հունաստանում և այլուր:

Ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի հետ. Դալլասի սիմֆոնիկ նվագախումբ, Մարիինյան թատրոնի նվագախումբ, Սվետլանովի անվ. պետական սիմֆոնիկ նվագախումբ, Լյուցերնի սիմֆոնիկ նվագախումբ, Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Լիխտենշտեյնի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ:

Աշխատակցել է անվանի դիրիժոր հետ. Վալերի Գերգիև, Վասիլի Պետրենկո, Անդրեյ Բորեյկո, Ալեքսանդր Սլադկովսկի, Էդուարդ Թոփչյան, Լոուրենս Ֆոստեր և այլ դիրիժորներ:

Այլ երաժիշտներ