Անցնել բովանդակությանը
Գայանե Չեբոտարյան

Գայանե Չեբոտարյան

    Կենսագրություն

    Հայ խորհրդային կոմպոզիտոր, դաշնակահարուհի, երաժշտագետ, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գայանե Չեբոտարյանը ծնվել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։  

    1943 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի Քրիստափոր Քուշնարյանի ստեղծագործական և Իոսլֆինի դաշնամուրի դասարանները։ 1947 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1977 թվականից՝ պրոֆեսոր)։

    Մշակել է «Պոլիֆոնիան հայ երաժշտության մեջ» դասընթացը։ Չեբոտյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում մտահղացման պարզությամբ, կոմպոզիցիայի հստակությամբ, դրանցում քնարականությունն ու մեղեդիական արտահայտչականությունը զուգակցվում են խիստ և լակոնիկ մտածողության հետ։ Առավել հայտնի ստեղծագործությունների շարքում են «Հայաստան պոեմ» պոեմ-կանտատը սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար (1947), «Տոնակատարություն պար» սիմֆոնիկ պատկերը (1950), դաշնամուրի կոնցերտը (1980), դաշնամուրային տրիոն (1948), դաշնամուրի համար՝ Վարիացիաները ժողովրդական թեմայով (1939) և այլն։ 


    Այլ երաժիշտներ