Կենսագրություն
Ջորջ Փեհլիվանյանը ծնվել է Լիբանանում, հայկական արմատներ ունեցող հայկական ընտանիքում։ Վաղ տարիքից ջութակ և դաշնամուր նվագել է սովորել։ 1975 թվականին հաստատվել է Լոս Անջելեսում, եղել է ջութակահար։ Դիրիժորության դասեր է առել Պիեռ Բուլեզի, Լորին Մաազելի, Ֆերդինանդ Լեյթների մոտ, ինչպես նաև Իտալիայի Կիջիի անվան երաժշտական ակադեմիայում։
2005- 2008 թվականներին եղել է Սլովենիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին օտարերկրյա գլխավոր դիրիժորը, 2007 թվականին` Իտալիայի Սարդինիա կղզու Կալիարի քաղաքի օպերային թատրոնի գլխավոր հյուր-դիրիժոր, 2002-2012 թվականներին` Deutsche Staatsphilharmonie RheinlandPfalz-ի գլխավոր հյուր-դիրիժոր, Հաագայի ֆիլհարմոնիկ և Վիեննայի կամերային նվագախմբերի գլխավոր հյուր-դիրիժոր։ 1996 թվականից համագործակցել է Իսպանիայի ազգային նվագախմբի հետ։
2010 թվականից եղել է Տուկեի միջազգային երաժշտական փառատոնի (Ֆրանսիա) գեղարվեստական տնօրեն և հիմնադիր, 2012 թվականից` Փարիզի ազգային երաժշտական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության պրոֆեսոր։
Որպես դիրիժոր հանդես է եկել Լոնդոնի, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Լայպցիգի Gewandhaus նվագախմբի, Համբուրգի սիմֆոնիկ, Սանտա Սեսեիլիայի ազգային ակադեմիական նվագախմբի, Իսրայելի, Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Պալերմոյի Մասիմո թատրոնի, Նեապոլի Սան Կառլո թատրոնի նվագախմբի, Ռոտերդամի, Մոնտե Կառլոյի, Կատարի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Սուրբ Պողոսի կամերային նվագախմբի հետ։ Ռուսաստանում հանդես է եկել Մարիինյան թատրոնի, Ռուսական ազգային նվագախմբի, Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Մոսկվայի ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի հետ։
Համագործակցել է մենակատարներ Լեոնիադաս Կավակոսի, Վադիմ Ռապինի, Ջուշուա Բելի, Յանին Յանսենի, Գիդոն Կրեմերի, Գիլ Շահամի, Սաեա Չանգի, Ժան Այվես Տիբոդետի, Էմանուել Աքսի, Արկադի Վոլոդոսի, Անդր Վաթսի, Միշա Մայսկիի, Լին Հարելի, Մորիս Անդրեի և այլոց հետ։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժորի ղեկավարությամբ կատարել է Չայկովսկու, Միրզոյանի, Կոմիտասի և Ասլամազյանի հայտնի ստեղծագործությունները։