Անցնել բովանդակությանը
Գերոնտի Թալալյան

Գերոնտի Թալալյան

Թավջութակահար

Կենսագրություն

հայ թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գերոնտի Թալալյանը ծվել է 1926 թ Երևանում։  1951 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1951 թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար, 1956 թվականից՝ Երևանի օպերային թատրոնի թավջութակահարների խմբի կոնցերտմայստեր։ 1951-2000 թվականներին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր` 1977 թվականից։ Ղեկավարել է իր ստեղծած (1951 թ․) թավջութակահարների անսամբլը, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սիմֆոնիկ, Երևանի կոնսերվատորիայի կամերային նվագախմբերը։

Հանդես է եկել Յու. Սիտկովեցկու, Մ. Ղամբարյանի, Հ. Վարդանյանի, Առնո Բաբաջանյանի հետ։ Հեղինակել է բազմաթիվ փոխադրումներ և մշակումներ թավջութակի համար։ Նրա պատվին ստեղծագործություններ են գրել կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանը, Էդգար Հովհաննիսյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Ս. Նաղդյանը և այլք։

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի հայրն է, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ալտահար Հենրիխ Թալալյանի եղբայրը։

Այլ երաժիշտներ