Գրիգոր Հախինյան
Կոմպոզիտոր
- Կոմպոզիտոր
Կենսագրություն
Կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գրիգոր Հախինյանը ծնվել է 1926 թ․ Ղարաքիլիսայում։
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (1957 թ․ Գրիգոր Եղիազարյանի մասնագիտական դասարան)։ 1961-1976 թվականներին դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1970 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայում (1989 թ․ պրոֆեսոր), 1974 թվականից եղել է Երաժշտական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ։
Գրել է օպերաներ («Լեգենդի մարդը», 1970 թ․, «Ծովինար», 1973 թ․), բալետներ («Ախթամար», 1961թ․, «Լոռեցի Սաքոն», 1961թ․, «Ուռենի», 1963 թ․), կանտատներ («Սայաթ-Նովա», 1963 թ․, «Հայաստան», 1983 թ․, «Մեծ հաղթանակ», 1985 թ․), օրատորիա («Թոնդրակեցիներ», 1966 թ․), 4 սիմֆոնիա (1969 թ․, 1975 թ․, 1978 թ․, 1983 թ․), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1957 թ․), տրոմբոնի և սիմֆոնիկ նվագախմբի (1977 թ․), քանոնի և ժողգործիքների նվագախմբի (1987 թ․), դուդուկի և ժող․գործիքների նվագախմբի (1988 թ․) կոնցերտներ, գործիքային, վոկալ երկեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկական ներկայացումների համար։ Մշակել է ժողովրդական և աշուղական երգեր։