Անցնել բովանդակությանը
Հենրիխ Թալալյան

Հենրիխ Թալալյան

Ալտահար

Կենսագրություն

Ալտահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հենրիխ Թալալյանը 1948 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան` Մ. Տերյանի դասարանը։ 1948-1972 թթ. եղել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտի դասախոս, պրոֆեսոր` 1972 թվականից, կամերային նվագախմբի դիրիժոր, 1947-1972 թթ.` Կոմիտասի անվան լարային քառյակի ալտահար։

Ալտի, լարային նվագախմբի քառյակի համար մշակել և փոխադրել է մի շարք ստեղծագործություններ։ Հենրիխ Թալալյանի անունով է կոչվել Գավառի երաժշտական դպրոցը։ Հանդես է եկել տարբեր անսամբլներում` Մստիսլավ Ռոստրոպովիչի, Ռ.Բարշայի, Լ.Կոգանի, Ս.Ռիխտերի հետ։

ՀՀ ժողովրդական արտիստ Գերոնտի Թալալյանի եղբայրն է, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի հորեղբայրը։

Այլ երաժիշտներ