Սոպրանո Հրաչուհի Բասենցը ծնվել է Երևանում և սերում է արվեստագետների ընտանիքից։ Սովորելով սկզբում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում, այնուհետև՝ վոկալ բաժնում։ Իր կարիերան վերելք է ապրել 26 տարեկանում MiR/՞՞՞/-ում Լեոնորայի արիան կատարելուց հետո։ Կարճ ժամանակ անց արժանացել է Գելզենկիրխենի թատրոնի մրցանակին։

2008 թ-ից աշխատում է Նյուրեմբերգի պետական թատրոնում։ Բասենցի երկացանկում են Բելլինիի Զաիրայի, Մեյերբեերի Աֆրիկուհին, “Լա Բոհեմ”-ի Միմին, “Պուրիտաններ”-ի Էլվիրան, Վիոլետան “Լա Տրավիատա”-ից և այլն։ 2011-ին պարգևատրվել է Բավարիայի արվեստը խրախուսող բարձրագույն մրցանակով: միջազգային ժյուրին բարձր է գնահատել նրա ձայնային լայն հնարավորությունները և ներկայանալի երկացանկը։ Բասենցը նաև Իտալական Բուսետո քաղաքում անցկացվող Voci Verdiane երգեցողության մրցույթի դափնեկիր է։

Մեծ հաջողությամբ կատարելով Վալենտինայի դերը Մեյերբեերի “Les Huguenots” օպերայից նրան բերեց “Opera World” ամսագրի նոմինացիայի։ Ամենահիշարժան ելույթների ցանկում է Viva Verdi գալա համերգը՝ Նյուրեմբերգի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Ջուդո Յոհաննես Ռումշտադի ղեկավարությամբ, Բռնոյի չեխական ֆիլհարմոնիկ երգչախմբի և Շտուտգարտի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Վերդիի Ռեքվիեմի կատարումը Մարկուս Բոշի ղեկավարությամբ, Մարինյան թատրոնի ելույթը Երաժշտական Օլիմպոս 19-րդ փառատոնի շրջանակներում։

Նա ձայնագրել է հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտութուն, Սուրբ ծննդյան երգեր Վեսթֆալենի Նոր ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ /դիրիժոր՝ Հեիկո Մաթիաս Ֆոսթեր/, “Il Sacrifizio di Jefte”-ն Յոհան Սիմոն Մայրի “Il Sacrifizio di Jefte”-ն դիրիժոր Ֆրանց Հոուքի ղեկավարությամբ, Calsiope (Das Goldene Vlies) Vogel և այլն։ 2016-ին առաջին անգամ հանդես է եկել Նորմայում, որը մեծ հաջողություն է ունեցել։