Անցնել բովանդակությանը
Հրաչյա  Ավանեսյան

Հրաչյա Ավանեսյան

Ջութակահար

Կենսագրություն

Հրաչյա Ավանեսյանը ծնվել է 1986թ. ապրիլի 30-ին՝ Գյումրիում: 6 տարեկանից նվագել է ջութակ: Սովորել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 16 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Բելգիա: 2003-08թթ սովորել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում` անվանի ջութակահար Դավիդ Օյստրախի որդի և աշակերտ Իգոր Օյստրախի դասարանում: 2007թ-ից սովորել է Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական քոլեջում` Ավգուստին Դյումեյի ղեկավարությամբ:

Ելույթներով հանդես է եկել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են` Բելգիայի ազգային, Լոնդոնի Կ. Ուորրեն-Գրինի, Տոկիոյի սիմֆոնիկ, Լիլի ազգային, դե Վալլոնիի Թագավորական կամերային, Կարդիֆում Ուելսի և Պ. Ուոտկինսի, «BBC» Ազգային, Գյուլբենկյանի, Լիսաբոնի քաղաքային, Ա.Վեդեռնիկովի, Լիեժի, Բելգրադի ֆիլհարմոնիկ, Վարշավայի սիմֆոնիկ և Դանիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբերը: Համերգներով ելույթ է ունեցել մի շարք հեղինակավոր համերգասրահներում` Լոնդոնի «Վիգմոր Հոլլ», Փարիզի «Գավո» դահլիճ և Ելիսեյան դաշտերի թատրոն, Տոկիոյի «Սանտորի Հոլլ», Մոսկվայի Կրեմլի Մեծ դահլիճ, Դանիայի ռադիոհամերգային դահլիճ, Մադրիդի ազգային համերգասրահ և Բրյուսելի Գեղարվեստի պալատ:

Ավանեսյանը համերգներով հանդես է եկել այնպիսի հեղինակավոր բեմերում, ինչպիսիք են Wigmore Hall-ը, Salle Gaveau-ն և Champs Elysees-ի թատրոնը (Փարիզ), Santury Hall-ը (Տոկիո), Մոսկվայի Կրեմլի մեծ դահլիճը, Դանիայի ռադիոյի համերգասրահը (Կոպենհագեն) և այլն։  Քարդիֆում, Ուելսի BBC ազգային նվագախմբի հետ, որտեղ նա բեմը կիսել է Ջոշուա Բելի և Մաքսիմ Վենգերովի հետ,Ուիգմոր Հոլում  առաջին անգամ հանդես է եկել դաշնակահար Էշլի Ուասի հետ, բազմիցս ելույթ ունեցել Մոնպելյեի, Մենտոնի  և Ստրասբուրգի երաժշտական ​​փառատոնում։

2006թ. արժանացել է Յեհուդի Մենուհինի անվան մրցույթի 1-ին մրցանակին: 2008թ. Դանիայում հաղթել է Կառլ Նիլսենի անվան հեղինակավոր մրցույթում: 2010թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը` Վյոտանի ջութակի կոնցերտով` Լիեժի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Պատրիկ Դևինի հետ, 2011թ.` առաջին մենանվագ ձայնասկավառակը` Դվորժակի ստեղծագործություններով և այլն:

Նվագում է Անտոնիո Ստրադիվարիի 1717թ. «Պյատտի» ջութակ: 

Այլ երաժիշտներ