Անցնել բովանդակությանը
Իդա  Քավաֆյան

Իդա Քավաֆյան

Ջութակահար

  • Ջութակահար

Կենսագրություն

Իդա Քավաֆյանը ծնվել է Ստամբումում, հայկական ընտանիքում։ 1955 թվականին ընտանիքը բնակություն է հաստատել Դեթրոյթում, որտեղ արդեն վեց տարեկանից Իդան սկսել է ջութակ սովորել։ Նրա ուսուցիչներն են եղել Արա Ծերունյանը, Միշա Միշակովը (Mischa Mischakoff), այնուհետև, 1969-1975 թթ` Ջուլիարդի դպրոցում (Juilliard School)` Օսկար Շումսկին և Իվան Գալամյանը։ Առաջին անգամ ճանաչում է ստացել Լիսաբոնում Ժոզե Վիանա դա Մոտայի անվան մրցույթում շահած հաղթանակի շնորհիվ։ 1978 թվականին, շահելով Երիտասարդ կատարողների (Young Concert Artists) մրցույթը, առաջին անգամ հանդես է եկել Քարնեգի հոլում (Փիթըր Սերկինի նվագակցությամբ)։ 

Իդա Քավաֆյանը համարվում է արդի ամենաբազմակողմանի դասական կատարողներից մեկը։ Նա հանդես է գալիս ինչպես մենահամերգներով, այնպես էլ մենակատար` աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։ Իր ավելի քան քսանհինգ տարվա կատարողական գործունեության ընթացքում եղել է Նյու Մեքսիկոյի` Music from Angel Fire կամերային երաժշտության ամառային փառատոնի գեղարվեստական ղեկավարը, հանդես է եկել Beaux Arts Trio կազմում (եռյակը ամերիկյան երաժշտական հեղինակավոր հանդեսներից մեկի՝ «Musical America» -ի կողմից ճանաչվել է որպես «տարվա համույթ» և ներկայացվել է Գրեմմիի)։ 1978 թվականին Քավաֆյանը թավջութակահար Ֆրեդ Շերիի, կլառնետահար Ռիչարդ Շտոլցմանի և դաշնակահար Փիթըր Սերկինի հետ հիմնադրել է հայտնի «Թեշի» (Tashi) քառյակը (2008 թվականին «Թաշին» երեսնամյա դադարից հետո մեծ հաջողությամբ հանդես եկավ Նյու Յորքում՝ Օլիվիե Մեսիանի հարյուրամյակին նվիրված համերգով)։ 1998-ին Իդա Քավաֆյանը հիմնել է իր «Օպուս մեկ» (Opus One) կամերային անսամբլը՝ դաշնակահար Ան-Մարի Մք-Դերմոթի, ալտահար Սթիվեն Թենենբոմի և թավջութակահար Փիթըր Վիլեյի հետ։ 2011-2012 թթ․ նա հիմնել է  նոր եռյակ՝ Trio Valtorna՝ դաշնակահար Ժիլ Վոնսատելի  և գալարափողահար Դեյվիդ Ջոլիի հետ։ 

Այլ երաժիշտներ