Դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը ծնվել է 1995 թվականին՝ Փարիզում։ Սովորել է Փարիզի ազգային կոնսերվատորիայում՝ Օլիվիե Գարդոնի, Ժակ Ռուվիեյի, Միշել Բերոֆի, Լորան Կաբասսոյի, Կլեր Դեսերտի և Միշել Դալբերտոյի դասարաններում, մասնակցել է Էլիսո Վիրսալաձեի և Տատյանա Զելիկմանի վարպետության դասերին։ 2010-ին ուսանել է Զալցբուրգի ակադեմիայում, 2014-ին՝ Վերբիերի ակադեմիայում։ 2018-ին ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջը՝ Վանեսա Լատարշի դասարանում։ Դաշնակահարը 2014-ին Բրեմենում անցկացված մրցույթի հաղթող է, բազմաթիվ մրցույթների դափնեկիր․Խոսե Իտուրբի անվան մրցույթի չորորդ, ինչպես նաև ժամանակակից ստեղծագործությունների լավագույն կատարող (2015), Լիոնի և Հասթինգսի միջազգային երաժշտական մրցույթների երրորդ մրցանակակիր (2013), Ռուբինշտեյնի և Գեզա Անդա մրցույթների կիսաեզրափակչի մասնակից և Դյորդ Ցիֆրայի հիմնադրամի մրցանակակիր (2015․ Ժան-Պոլ Գասպարյանը ելույթ է ունեցել Ազգային Իլ դը Ֆրանս նվագախմբի, Բրեմենի ֆիլհարմոնիկի, Ռոբերտ-Շուման, Հյուսիս-արևմտյան Գերմանիայի ֆիլհարմոնիայի, Musikkolegium Winterthur-ի, Սերբիայի հեռուստառադիո նվագախմբի, Մոնտենեգրոյի, Մուրսիայի, Վալենսիայի, Նոր Ակվիտանիայի կամերային, Ռուենի օպերայի, Նորմանդիայի, Կաննի նվագախմբերի հետ՝ կատարելով Մոցարտի, Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Մենդելսոնի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Ռախմանինովի և Գերշվինի կոնցերտները: Մենահամերգներով հանդես է եկել այնպիսի փառատոներին, ինչպիսիք են Festival de la Roque d’Anthéron, Nohant Festival Chopin, Piano aux Jacobins, Flâneries de Reims , Printemps des Arts de Monte-Carlo, Festival Radio-France de Montpellier, Festival de Menton, Schleswig-Holstein Festival, Sommets Musicaux de Gstaad-ը, ելույթ ունենալով Զալբուրգի Մոցարտեում, Բրեմենի Գլոք, Բելգրադի Կոլարաչ, Ցյուրիխի Տոնհալլե, Համբուրգի Լայցհալլե, Փարիզի Գավո և այլ հեղինակավոր համերգասրահներում: Իր կատարմամբ Շումանի երկրորդ սոնատը Ալդո Չիկոլինիի վերջին մենահամերգի հետ ընդգրկվել է Նոանի փառատոնի առաջին սկավառակում, իսկ ֆրանսիական հեղինակավոր “Classica” ամսագիրը նրան ընդգրկել է 10 ամենախոստումնալից երիտասարդ դաշնակահարների ցանկում: 2018-ին նա թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված են ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ: 2019-ին Évidence Classics ապրանքանշանը թողարկել է Ժան-Պոլ Գասպարյանի կատարմամբ Շոպենի բոլոր մենանվագ ստեղծագործությունների ձայնասկավառակը: 2020-ի փետրվարին Գշտադի փառատոնի (Շվեյցարիա) շրջանակներում արժանացել է Թիերի Շերցի մրցանակի՝ լավագույն մենահամերգի համար և առաջարկ ստացել “Claves” ապրանքանշանի տակ ձայնագրվելու նվագախմբի հետ: Դաշնակահարին աջակցում է “Safran” երաժշտական հիմնադրամը: Ժան-Պոլ Գասպարյանը Steinway-ի արտիստ է: