Լևոն Չաուշյան
Կոմպոզիտոր
- Կոմպոզիտոր
Կենսագրություն
Կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտա-հասարակական գործիչ Լևոն Ալեքսանդրի Չաուշյանը ծնվել է 1946 թ. մայիսի 10-ին, Երևանում։ Ստեղծագործել սկսել է 11 տարեկանից:
1954-62 թթ.
սովորել է Պ.
Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում,
1964-73 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական
(պրոֆ.
Էդվարդ Միրզոյան)
և դաշնամուրային
(պրոֆ.՝ Գեորգի Սարաջև)
բաժիններում:
1970-2000 թթ. աշխատել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ դասավանդելով մասնագիտական դաշնամուրի բաժնում: 1972 թ-ից մինչ այսօր դասավանդում է ԵՊԿ-ի խմբավարական, իսկ 2000 թ-ից՝ ստեղծագործական ամբիոնում: 1979-1986 թթ. եղել է Կոմպոզիտորների միության Քարտուղարության անդամ, 1986-1991 թթ.՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի տեղակալ:
1995 -2000 թթ. աշխատել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին կից Սիմֆոնիկ երաժշտության կենտրոնում՝ որպես նախագահ: 1994 թ.-ից Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր-նախագահն է: 2000 թ.-ից ԵՊԿ պրոֆեսոր է: 2008 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2017 թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով։ սիմֆոնիկ, գործիքային կոնցերտների, լարային կվարտետների, կամերային-անսամբլային, խմբերգային երկերի և գործիքային այլ ստեղծագործությունների հեղինակ է:
1969 թ. Համամիութենական մրցույթում կոմպոզիտորն իր «Սիմֆոնիկ պոեմ» ստեղծագործությամբ արժանացել է երկրորդ մրցանակի և դափնեկրի կոչմանը: 1974 թ. արժանացել է Պետական երիտասարդական մրցանակի: 1983 թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմպոզիտորների 30-րդ միջազգային տրիբունայում հեղինակի երրորդ լարային կվարտետը ընդգրկվել է տարվա 12 լավագույն ստեղծագործությունների ցանկում: 1985 թ. հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունների մրցույթում Լ. Չաուշյանի «Անհայտ զինվորին» սիմֆոնիան արժանացել է առաջին մրցանակի: