Անցնել բովանդակությանը
Լիլիթ  Գրիգորյան

Լիլիթ Գրիգորյան

Դաշնակահար

Կենսագրություն

Լիլիթ Գրիգորյանը սկսել է դաշնամուր նվագել 7 տարեկանից պրոֆեսոր Արկուհի Հարությունյանի մոտ, իսկ հետագայում եղել պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի և պրոֆեսոր Մաթիաս Կիրշներիթի աշակերտը։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և Ռոստոկի «Hochschule für Musik und Theatre»-ը գերազանց գնահատականով: 2008 թվականին նա արժանացել է Հայաստանի նախագահի մրցանակին։ Պարգևատրվել է նաև Ռուսաստանի Դաշնության Պետական ​​Դումայի և Երևանի քաղաքապետի կողմից։  Միջազգային և հանրապետական ​​մրցույթների դափնեկիր է։

Լիլիթ գրիգորյանը ելույթ է ունեցել աշխարհի բազմաթիվ հեղինակավոր բեմերում, այդ թվում՝ Konzerthaus Berlin, Elbphilharmonie Hamburg, Philharmonie Essen, Laeiszhalle Hamburg, Gasteig Munich, Concertgebouw Amsterdam, the Great Hall of Mozarteum Salzburg, Salle Cortot, Cité de la Musique, BOZAR, Fla de la Música Catalana, Auditorio Nacional de Música Madrid, Տուլուզի Halle aux Grains Նյու Յորքի, Լոնդոնի ու Համբուրգի Steinway համերգասրահներում։ 

Որպես մենակատար ելույթ է ունեցել Sinfonia Varsovia, Gulbenkian Orchestra, Royal Philharmonic Orchestra of Liège, Հայաստանի ֆիլհարմոնիկի, North German Philharmonic, Polish Chamber Orchestra և այլն։ Մասանկցել է բազմաթիվ փառատոների, որոնցից են Schleswig Holstein, Mecklenburg-Vorpommern, Verbier, Gezeitenkonzerte, Kultursommer Nordhessen, Auvers-sur-Oise, Colmar, Menton, Midis-Minimes և այլն։ 

Որպես կամերային երաժիշտ ելույթ է ունենում հայտնի երաժիշտներ Մարիա Ժոաո Պիրեսի, Սառա Քրիստիանի, Հիյոլի Տոգավայի, Անդրեյ Իոնիցայի և Վիլիամ Հագենի հետ։ Նրա ելույթները հեռարձակվել են Deutschlandradio, BBC Radio 3, BR Klassik, NDR Kultur, MDR Kultur, SWR Kultur, Radio France, Musique 3, France 3  Radio Mexico and RAI 3 և այլ հեռուստառադիո ընկերությունների կողմից։

2012-ին Լիլիթը թողարկել է իր անդրանիկ ձայնասկավառակը՝ DiscAuverS-ը, որն ընդգրկում էր Սկարլատիի, Շումանի, Բարտոկի ու Խաչատրյանի ստեղծագործությունները։ 2017-ին ու 2018-ին թողարկվել են հաջորդ սկավառակները, որոնցից առաջինը ձայնագրվել է Սառա Քրիստիանի (Genuin), երկրորդը՝ Հիյոլի Տոգավայի հետ (Naxos)։ 2018-ի նոյեմբերին Լիլիթը թողարկել է  "Variations sérieuses" (Orchid Classics) ալբոմը, որտեղ ընդգրկված են Բախի/Բուսոնիի, Բեթհովենի, Մենդելսոնի, Բիզեյի ու Շիմանովսկու ստեղծագործությունները։ 

Այժմ Լիլիթ Գրիգորյանը դասավանդում է Ռոստոկի Երաժշտության և դրամայի համալսարանում։ 




Այլ երաժիշտներ