Կենսագրություն
Դաշնակահար Լուսինե Գրիգորյանը ծնվել
է Գյումրիում, հոկտեմբերի 6-ին: 1992-97 սովորել է Երևանի
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում՝ Ռոբերտ Շուգարովի
ղեկավարությամբ:
Բազմաթիվ համերգներով հանդես է եկել
Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեցարիայում, Ավստրիայում, Լեհաստանում,
ԱՄՆ-ում, Պորտուգալիայում, Լիբանանում, Ավստրալիայում: Որպես մենակատար հանդես է եկել
այնպիսի հեղինակավոր փառատոներում, ինչպիսիք են Հոլանդ ֆեստիվալը (Ամստերդամ), Բոզաղը
(Բելգիա), Նոստալգիան (Լեհաստան), Քեմբերա ֆեստիվալը (Ավստրալիա) և այլն:
2015 թ. Շվեյցարիայի Լուգանո ռադիոստուդիայում
ձայնագրել է Կոմիտասի դաշնամուրային բոլոր ստեղծագործությունները, որը հրատարակվել
է 2017 թ., գերմանական հանրահայտ ECM records-ի կողմից: Սկավառակը և Լուսինե Գրիգորյանի
կատարողական արվեստը բարձր են գնահատել այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք
են` BBC music magazine-ը, Gramophone-ը , Klassik Akzente-ը, Crescendo-ն և այլն:
«Արբեցած զուլալությամբ»,- այսպես
է բնութագրում Գրիգորյանի կատարումը Klassik Akzente գերմանական երաժշտական ամսագիրը։
Բրիտանացի գրող,
երաժշտական քննադատ Պոլ Գրիֆիթի խոսքերով, Լուսինե Գրիգորյանի նվագը «առեղծվածային
ներկայություն է՝ Կոմիտասի երաժշտության նման»: