Անցնել բովանդակությանը
Մանե  Գալոյան

Մանե Գալոյան

Սոպրանո

Կենսագրություն

Մանե Գալոյանը ծնվել է Գյումրիում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժինը՝ Սուսաննա Մարտիրոսյանի  դասարանը։ 2009 թ․ հաղթել է Վերածնունդ մրցույթ-փառատոնին, 2013-ին արժանացել է ոսկե մեդալի՝ Դելփյան միջազգային խաղերում,  ՀՀ նախագահի մրցանակակիր է։ Սանկտ Պետերբուրգում կայացած օպերային երգիչների միջազգային մրցույթում Մ․ Գալոյանն արժանացել է երկրորդ մրցանակի, իսկ 2021-ին՝ Պլասիդո Դոմինգոյի Օպերալիա մրցույթին նույն տեղին։  

2021-2022 համերգաշրջանում նա ելույթ է ունենում Բեռլինի Deutsche Oper-ում, որտեղ կատարում է Պամինայի (Die Zauberflöte), Վիոլետայի (La traviata) և Կորինայի  (Il viaggio a Reims) դերերգերը։ Որպես հրավիրյալ արտիստ, ելույթ է ունեցել Հոլանդիայի ազգային օպերայում, ինչպես նաև հանդես եկել  Glyndebourne Festival-ում։ 2020-2021 համերգաշրջանում առաջին անգամ ելույթ է ունեցել Ցյուրիխի Opernhaus-ում։  

2018-2019 համերգաշրջանում Վիոլետայի դերերգով հանդես է եկել Glyndebourne Festival-ում, Գիլդայի դերերգով՝ Քենթուկիի և Wolf Trap օպերաներում։ Ելույթ է ունեցել Դալլասի և Հյուսթոնի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Նույն համերգաշրջանում Մ․ Գալոյանը հանդես է եկել Լինկոլնի կենտրոնում, որտեղ կատարել է ռուս հեղինակների կամերային ստեղծագործություններ։ 

2016-2017 համերգաշրջանում Մ․ Գալոյանը Ադինայի դերերգով հանդես է եկել Հյուսթոնի Մեծ թատրոնում, Սան Անտոնիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել Մալերի թիվ 4 սիմֆոնիայում, մենահամերգներ ունեցել Օքսֆորդի Բալիոլի քոլեջում, Նյու Հորքում, Հյուսթոնում։ Այս հանդես է եկել Պերգոլեզիի Ստաբատ Մատերում, Շուբերտի Մեսսայում, Վիվալդիի Գլորիայում և այլն։ 


Այլ երաժիշտներ