Կենսագրություն
Մարիա Գուլեգինան (Մեյթարջյան) աշխարհի առաջատար դրամատիկ սոպրանոներից է։ Նրա կատարումներն աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններում մշտապես ուղեկցվում են բուռն ծափահարություններով: Նա հատկապես հայտնի է «Տոսկա» և «Տուրանդոտ» օպերաներում գլխավոր դերերգերի կատարումներով: Նրա երկացանկը ներառում է ամենահատնի դերերը՝ Աիդա, Մանոն Լեսկո, Նորմա, Ֆեդորա, Ադրիանա Լեկուվրեր, ինչպես նաև Լեդի Մակբեթ՝ «Մակբեթ», Աբիգեյ՝ «Նաբուկո», Վիոլետտան «Տրավիատա» օպերաներում և այլն:
Մարիա Գուլեգինան իր պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել է Մինսկի պետական օպերայում, իսկ մեկ տարի ելույթ ունեցել Լա Սկալայում՝ Լուչիանո Պավարոտիի հետ միասին: Նույն թատրոնում նա ելույթ է ունեցել 15 բեմադրություններում և ունեցել երկու մենահամերգ։
1991 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել Մետրոպոլիտեն օպերայում՝ կրկին Լուչիանո Պավարոտիի հետ միասին։ Ընդհանուր առմամբ Գուլեգինան Մետրոպոլիտեն թատրոնում երգել է ավելի քան 150 անգամ։ Նույն 1991 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունեցել Վիեննայի պետական օպերայում, իսկ 1995 թվականին՝ Թագավորական օպերային թատրոնում՝ Քովենթ Գարդենում։ 1997 թվականին Մարիա Գուլեգինան առաջին անգամ ելույթ ունեցավ Փարիզի օպերայում՝ «Տոսկա» օպերայում կատարելով գլխավոր դերը։ Մարիա Գուլեգինան մենահամերգներով հանդես է եկել ամբողջ աշխարհում՝ ներառյալ La Scala-ում, Gran Teatre del Liceu-ում, Lille, Sao Paolo, WigmԵրգչուհին, ընդհանուր առմամբ, ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում. Wigmore Hall, Suntory Hall, Մարինյան թատրոն։ Գուլեգինան համագործակցել է աշխարհի մեծագույն երգիչների և դիրիժորների հետ, այդ թվում՝ Լուչիանո Պավարոտիի, Պլասիդո Դոմինգոյի, Լեո Նուչիի, Ռենատո Բրյուսոնի, Ջանանդրեա Գավացենիի, Ռիկարդո Մուտիի, Ջեյմս Լևինի, Զուբին Մետայի, Վալերի Գերգիևի, Ֆաբիո Լուիսի և Կլաուդիո Աբբադոյի հետ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Գուլեգինան ելույթ է ունեցել Ծիծեռնակաբերդում, կատարելով Կոմիտասի «Կռունկը»։
Մարիա Գուլեգինան բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, ներառյալ 2001թ. Բելլինիի մրցանակ, Ջովանի Զանատելլոյի մրցանակ Արենա դի Վերոնայում իր դեբյուտի համար, Մարիա Զամբոնիի ոսկե մեդալ, 1999թ. ոսկե մեդալ Օսակայի փառատոնում, Arte: e Operosita nel mondo մրցանակ Միլանից և այլն: Իր սոցիալական ակտիվ գործունեության համար Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրագույն շքանշանով Ռուսաստանի պատրիարք Ալեքսիսի կողմից պարգևատրվել է Սուրբ Օլգայի շքանշանով: Տիկին Գուլեգինան Միջազգային պարալիմպիկ կոմիտեի խորհրդի պատվավոր անդամն է, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը: Վերջերս Գուլեգինային շնորհվել է Հյուսիսային Օսեթիայի և Ալանիայի Ժողովրդական արտիստի կոչում։