Կենսագրություն
Մարիաննա Շիրինյանը Եվրոպայում ամենապահանջված դաշնակահարներից մեկն է։ Նա տարբեր հեղինակավոր բեմերում հանդես է գալիս ոչ միայն որպես մենակատար, այնպես էլ կամերային ձևաչափով։ Շիրինյանը նվագում է մեծ ըմբռնումով, փայլուն տեխնիկայով, ինչը թույլ է տալիս նրան ունենալու շատ մեծ երկացանկ։ Իր ունեցած վաստակի համար դաշնակահարուհին արժանացել է Դանիայի հեռարձակողնեևի միության P2 ինչպես նաև Դանիացի երաժշտագետների ասոցիացիայի հատուկ մրցանակի։
Մարիաննա Շիրինյանը բազմաթիվ հեղնիակավոր փառատոների սպասված հյուր է, այդ թվում՝ Շլեզվիգ-Հոլշտայնի, Բոդենի, Schwetzinger Festspiele, MDR ամառային, Festspillene։ Որպես մենակատար հանդես է եկել Բավարիայի Ռադիոյի սիմֆոնիկ, Նիցայի, Գյոթեբորգի, Դանիայի ազգային սիմֆոնիկ, Օսլոյի, Հելսինկիի և Կոպենհագենի Ֆիլհարմոնիկ, Մյունխենի, Գյոթեբորգի և BBC սիմֆոնիկ, Kammerakademie Potsdam և այլ նվագախմբերի հետ։ Համագործակցել է դիրիժորներ Միքայել Բալկեյի, Լոուրենս Ֆոսթերի, Զոլտան Կոսիսի, Անտոնելլո Մանակորդայի, Յուն Մարկլի, Էվա Օլիկայնենի, Դանիել Դաիսկինի, Կշիշտով Ուրբանսկիի և այլոց հետ։
Մարիաննա Շիրինյանը ներկայումս դասավանդում է Օսլոյի Երաժշտության նորվեգական ակադեմիայում, Steinway ընկերության արտիստ է։ 2020 թ-ից Նորվեգիայի Valdres Sommersymfoni գեղարվեստական ղեկավարներից մեկն է։
Դաշնակահարուհին ձայնագրել է բազմաթիվ սկավառակներ։ Նրա կատարմամբ Լուրս Գլասի Դաշնամուրի և նվագախմբի համար Ֆանտազիայի ձայնագրությունը, որը թողարկվել է Rheinische Philharmonie-ի հետ համագործակցության արդյունքում, 2018 թ-ին արժանացել է Դանիական ռադիոյի P2 մրցանակին։