Անցնել բովանդակությանը
Մերի Դոլմազյան

Մերի Դոլմազյան

Ալտահար

Կենսագրություն

Ծնվել է 1986 թ. Երևանում: 1993-2003թթ. սովորել է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջն. մանագիտական երաժշտական դպրոցում: 2003-2008թթ. սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի լարային բաժնում (պրոֆ. Ա. Կոսեմյանի դասարան): 2012-2015թթ. սովորել է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնում (պրոֆ. Մ. Կոկժաևի դասարան): 2005-2018թթ. նվագել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբում: 2018թ-ից նվագում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում:

2011-ին մասնակցել է փառատոնների և վարպետության դասերի Անգլիայում («West Dean College» միջազգային ամառային դպրոց, «Lake District Summer Music International Festival», «Norfolk Chamber Music Festival»): Վարպետության դասերի է մասնակցել Քիմ Քաշքաշյանի, Դիմուտ Պոպպենի, Լևոն Չիլինկիրյանի և «Չիլինկիրյան» լարային քառյակի, «Կուսս» լարային քառյակի, Սայմոն Ռոլանդ-Ջոնսի, Գարֆիլդ Ջեքսոնի և այլոց մոտ։ Թե՛ որպես կամերային երաժշտության արտիստ, և թե՛ որպես մենակատար բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանում և արտերկրում։

Որպես կոմպոզիտոր վարպետության դասերի է մասնակցել կոմպոզիտորներ Ֆրանկ Եզնիկյանի, Քլոդ Լեդուի, Արամ Հովհաննիսյանի և Արման Ղուշչյանի մոտ։ 2018թ.-ին որպես կատարող մասնակցել է «Crossroads 2018 ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» ժամանակակից երաժշտության միազգային փառատոնին:

Այլ երաժիշտներ