Անցնել բովանդակությանը
Միքայել  Ավետիսյան

Միքայել Ավետիսյան

Դիրիժոր

Կենսագրություն

Դիրիժոր Միքայել Ավետիսյանը ծնվել է Երևանում։ ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Խաչատուր Ավետիսյանի որդին է:

1984 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի կոմպոզիցիայի բաժինը, 1989 թվականին՝ Երևանի կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը (պրոֆեսոր Հակոբ Ոսկանյանի դասարան), 1991 թվականին՝ նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ։ 1985-1990 թվականներին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում դիրիժորության դասեր է ստացել պրոֆեսոր Իլյա Մուսինից։ 1996 թվականին Հոլանդիայում մասնակցել է Կիրիլ Կոնդրաշինի դիրիժորության 35-րդ վարպետության դասերին՝ սըր Էդուարդ Դոունեսի և Փիթեր Էոթվոսի հետ։ 1991-1997 թվականներին դիրիժորություն է դասավանդել Երևանի կոնսերվատորիայում, միևնույն ժամանակ եղել է ՀՀ ազգային ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր։ 1994-1997 թվականներին եղել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։ 

Հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Իսպանիայում, Ռուսաստանում և Թուրքիայում։ Ղեկավարել է եվրոպական նվագախմբեր և ԽՍՀՄ սիֆոնիկ նվագախումբը։ 1996 թվականին լույս են տեսել նրա՝ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարած ձայնագրությունները (RCD):    

1999 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և հիմնել Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: 

Այլ երաժիշտներ