Անցնել բովանդակությանը
Միքայել  Հայրապետյան

Միքայել Հայրապետյան

Դաշնակահար

  • Դաշնակահար

Կենսագրություն

Դաշնակահար, կոմպոզիտոր, պրոդյուսեր, Secrets of Armenia նախագծի հիմնադիր Միքայել Հայրապետյանը ծնվել է 1984 թ-ին՝ Երևանում։ Սովորել է Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։ 

Նրա նվագացանկն ընդգրկում է Բարոկից մինչև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, այդ թվում՝ հայ հեղինակների քիչ կատարվող երաժշտություն (Տիգրանյան, Չուխաջյան, Կոմիտաս, Մելիքյան, Սպենդիարյան, Բարխուդարյան, Ստեփանյան, Բաբաջանյան, Հարությունյան և այլք)։ 

Կրթությունն ավարտելուց հետո Հայրապետյանը շրջագայել է աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանանալով մասնագետների բարձր գնահատանքի, ՀՀ-ում ստացել է  մրցանակ՝ հայ կոմոզիտորների ստեղծագործությունները տարածելու գործում ունեցած մեծ ավանդի համար։ Դաշնակահարը Naxos ընկերությունում թողարկել է մեկ տասնյակ ձայնասկավառակներ։ 

Այլ երաժիշտներ