Կենսագրություն
Միխայիլ Կոկժաևը ծնվել է Բաքվում: 1966-1971 թթ. ուսանել է Բաքվի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, այնուհետև փորձաշրջան է անցել Յուրի Ֆորտունատովի ղեկավարությամբ (Մոսկվա)։ 1989 թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության և կոմպոզիցիայի ամբիոններում:
Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային, խմբերգային, վոկալ, մանկական, ջազային ստեղծագործությունների:
Մ. Կոկժաևի «Երաժշտական տարածականության տոպոլոգիա» (Մոսկվա, «Կոմպոզիտոր» հրատ., 2004 թ.) և «Ալեքսանդր Հարությունյան. կոմպոզիտորական ոճի առանձնահատկություններ» (Մոսկվա, «Կոմպոզիտոր» հրատ., 2006 թ.) մենագրությունները պահվում են «Library of Congress» գրադարանում:
1993 թ. Արամ Խաչատրյանի անվան մրցույթում թավջութակի լավագույն կոնցերտի համար արժանացել է Առաջին մրցանակի: 1998 թ. ԵՊԿ պրոֆեսոր է և Արվեստագիտության թեկնածու: 2007 թ. Մոսկվայում ՌԴ Արվեստագիտության պետական ինստիտուտում պաշտպանել է «Ալեքսանդր Հարությունյանի գործիքային կոնցերտները» թեմայով: 2011 թ. բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի անդամ է (ակադեմիկոս), Հանովեր: 2011 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2015 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։
Լուսանկարը՝ Էրիկ Այվազյանի / Հայաստանի կոմպոզիտորների միություն