Նարե Արղամանյան
Դաշնակահար
Հնվ 21 1989
Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը համարվում է իր սերնդի ամենախոստումնալից երաժիշտներից մեկը։
Ծնվել է 1989 թ․ Վանաձորում։ Սովորել է Պ․ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ Ալեքսանդր Գուրգենովի դասարանում և դարձել է Վիեննայի երաժշտական և կատարողական արվեստի համալսարանի ամենաերիտասարդ ուսանողը, որտեղ սովորել է Հայնց Մեջիմորեցի և Ավետիս Կույումջյանի դասարաններում։ Սովորել է նաև Արիե Վերդիի մոտ՝ Հանովերում։
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Մոնրեալի (2008 թ.), Պոնտուազի (2007 թ.) միջազգային երաժշական, Ջոզեֆ Դիխլերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի։
Ելույթ է ունեցել Վիեննայի և Բիրմինգհեմի սիմֆոնիկ, Ցյուրիխի Տոնհալլե, Ֆրանկֆուրտի hr-Sinfonieorchester, Համբուրգի NDR սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ, Վիեննայի Մուսիկֆերայն, Նյու Յորքի Լինկոլն, Վիգմոր Հոլլում և այլ հեղինակավոր համերգասրահներում։
ՄԵնահամերգներով ելույթ է ունեցել Լյուցեռնում, Նոթինգհեմում, Մոնրեալում և այլուր:
2016 թ. սեպտեմբերից Նարեն հանդիսանում է Ելիզավետա թագուհու կապելլայի հրավիրյալ արտիստը և Լուիս Լորտիի ղեկավարությամբ ելույթ է ունենում տարբեր հանրային միջոցառումների ու փառատոների շրջանակներում:
Նարե Արղամանյանը պարբերաբար ելույթ է ունենում այնպիսի փառատոներում, ինչպիսիք են Schleswig-Holstein Musik Festival-ը, Festival de Lanaudière-ը, Marlboro Festival-ը և Սինգապուրի դաշնամուրային փառատոնը:
Աշխատել է դիրիժորներ Ալան Ալթինողլուի, Ջոն Աքսելրոդի, Շտեֆան Բլունիռի, Քեվին Ջոն Էդուսեյի, Հովարդ Գրիֆիթսի, Մայքլ Սանդերլինգի և այլոց հետ: 2011 թ. նա Pentatone ընկերության հետ ստորագրել է բացառիկ պայմանագիր և ձայնագրել Ս. Ռախմանինովի դաշնամուրի համար գրված ստեղծագործությունները և Ֆ. Լիստի կոնցերտները, որը ձայնագրվել է Բերլինի Rundfunk սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Ալան Ալթինօղլուի ղեկավարությամբ (2012 թ.):
Ն. Արղամանյանի վերջին ձայնագրությունների թվում են Արամ Խաչատրյանի և Պրոկոֆևի թիվ 3 դաշնամուրային կոնցերտները:
2015-ից Նարե Արղամանյանը Bösendorfer ընկերության արտիստ է: