Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ. հոկտեմբերի 23-ին՝ Երևանում՝ ջութակահար Սուրեն Հախնազարյանի և դաշնակահար Գայանե Հախնա զար յանի ընտանիքում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Սայաթ -Նովայի անվ. դպրոցում (պրոֆ . Զարեհ Սարգսյանի դասարան): 2000-ից ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում , ուսումնարանում,Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում եւ ասպիրանտուրայում ( պրոֆ . Սելեզնյովի դասարան): Կատարելագործվել է Բոստոնի New England Conservatory- ում՝ Լոուրենս Լեսսերի ղեկավարությամբ (2009-2011): Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ ( Երևան , 2006, 1- ին մրց .,), Յոհանսենի անվան երիտասարդ կատարողների միջազգային մրցույթ (2006, 1- ին մրց .), Չայկովսկու անվ . XIV- րդ (2011. 1- ին մրց. ) և այլ մրցույթներ: Որպես Young Concert Artists International Audition- ի հաղթող (2008), Նարեկը համերգներ է ունեցել Նյու Յորքի ( Կարնեգի Հոլլի Zankel համերգասրահ ) և Վաշինգտոնում: Ուսման տարիներին եղել է Հայաստանի և Ռուսաստանի «Նոր անուններ» բարեգործական ծրագրի մասնակից: Եղել է նաև «Մստիսլավ Ռոստրոպովիչ» եւ «Ռուսական կատարողական արվեստ» հիմնադրամների կրթաթոշակառու: Բազմաթիվ անգամ ներ մասնակցել է Մ . Ռոստրոպովիչի վարպետության դասընթացներին: Համերգային գործունեություն է ծավալել աշխարհի տարբեր երկրներում՝ ճանաչվելով իբրև իր սերնդի լավագույն թավջութակահարներից մեկը: Washington Post-ը նրան անվանել է «երաժշտական ֆենոմեն»: 2014-ին ներգրավվել է BBC- ի հեղինակավոր New Generation Artists ծրագրում: 2015-ին պատիվ է ունեցել ելույթ ունենալ Լոնդոնի Բուքինգեմյան պալատում ՝ թագավորական ընտանիքի համար: 2016- ին կայացել է նրա բեմելը BBC Proms համերգաշարում: Նարեկը ելույթներ է ունեցել London Philharmonic, London Symphony Orchestra, LA Philharmonic, Մարիինյան թատրոնի նվագախումբ , Orchestre de Paris, Chicago Symphony, Sydney Symphony, Rotterdam Philharmonic, Czech Philharmonic, La Scala Philharmonic Orchestra, Frankfurt Radio, NHK Symp ho ny, Seoul Philharmonic, Boston Symphony Orchestra, WDR Symphony, Royal Stockholm Philharmonic, Netherlands Philharmonic, Utah Symphony, Teatro Dell’Opera (Հռոմ), Munich Chamber Orchestra, Essen Philharmonic Orchestra, BBC Philharmonic, New Zealand Symphony, Orchestre della Toscana, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և բազմաթիվ այլ նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Գերգիև , Պլետնյով , Սպիվակով, Գերերո, Հրուշա, Քուփման Նեեմե Յարվի, Բրիգուիեր, Սլատկին, Սոխիև, Ռոբերտսոն, Բելոհլավեկ, Սարաստե, Թոփչյան, Սմբատյան և այլոք ): Որպես մենակատար և կամերային անսամբլների կազմում Նարեկը հանդես է եկել Ամստերդամի Concertgebouw, Փարիզի Salle Pleyel, Լոնդոնի Wigmore Hall, Բեռլինի Konzerthaus, Վիեննայի Konzerthaus, Տոկիոյի Oji Hall և Santory Hall, Շան Հայի Concert Hall, Նյու Յորքի Carnegie Hall, Բոստոնի Jordan Hall, Լոս Անջելեսի Hollywood Bowl և այլ համերգասրահներում : Նարեկ Հախնազարյանը միջազգային փառատոների մշտական մասնակից է. Mecklenburg-Vorpommern, Բոննի Beet ho ven fest, Ravinia, Aspen, Piatigorsky, Mikkeli, Pablo Casals, Lucerne, Verbier, Rheingau, Վարշավայի և Մոսկվայի Զատկի և բազմաթիվ այլ փառատոներ : 2019- ին՝ Verbier և Rheingau հեղինակավոր փառատոների շրջանակներում ելույթներ է ունեցել անվանի երիտասարդ դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովի և ջութակահար Մարկ Բուշկովի հետ : Համագործակցել է նաև Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների հետ: ZEN տրիոյի կազմում ձայնագրել է CD- ներ հայտնի Deutsche Grammophon ընկերությունում: Նարեկ Հախնազարյանը ՀՀ Վաստակավոր արտիստ և «Մովսես Խորենացի» մեդալակիր է: Նվագում է 1707- ին Յոզեֆ Գվարներիի կերտած թավջութակ ՝ Ֆրանսուա Տուրտի պատրաստած աղեղով: