Կենսագրություն
Սոպրանո Նինա Մինասյանը սովորել է Պ․ Չայկովսկու անվան դպրոցում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Նոննա Մելքումովայի դասարանում։ 2011 թ․ արժանացել է Տ․ Սազանդարյանի և Ստ․ Լիսիցյանի անվան մրցույթի առաջին մրցանակին։ Նույն տարում Միացել է Մոսկվայի Մեծ թատրոնի երիտասարդական ծրագրին, վարպետության դասեր անցել Ելենա Օբրազցովայի, Եվգենի Նեստերենկոյի և այլ անվանի երաժիշտների մոտ։
Մեծ թատրոնի բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել «Բորիս Գոդունով» օպերայում, Քսենիայի դերերգով։ Համերգներով հանդես է եկել Մոսկվայի կոնսերվատորիայի համերգասրահում, իսկ 2012 թ․ «Նոր դարաշրջանի նոր աստղերը» նախագծի շրջանակներում Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ ելույթ է ունեցել Նյու Յորքի Քարնեգի Հոլլում։ 2015 թ․ առաջին անգամ ելույթ է ունեցել Գերմանիայում՝ Բեռլինի օպերայում, կատարելով Գիշերային թագուհու դերերգը «Կախարդական ֆլեյտա» օպերայում։
2016 / 2017 թ․ համերգաշրջանում Մյունխենի օպերայում կատարել է Լյուչիա դի Լամմերմուր, այնուհետև ելույթ ունեցել Փարիզի օպերայում, «Դոն Պասկուալե» Նորինայի դերերգով, այնուհետև առաջին անգամ հանդես եկել Բրյուսելի և Մադրիդի թագավորական օպերաներում։ Հաջորդ համերգաշրջանում առաջին անգամ Քյոլնի օպերայում ելույթ է ունեցել Ջիլդայի դերերգով։ 2018-2019 թթ․ առաջին անգամ ելույթ է ունեցել Դրեզդենի և Ցյուրիխի օպերաներում՝ Լյուչիա դի Լամմերմուրի դերերգով։ 2019–2020 թթ․ ելույթ է ունեցել Բավարիայի օպերայում և առաջին անգամ հանդես եկել Ուելսի օպերային թատրոնում։