Անցնել բովանդակությանը
Նունե  Բադալյան

Նունե Բադալյան

Սոպրանո

Կենսագրություն

Սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Բադալյանը 1989-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը, 1992-ին՝ ասպերանտուրան:

1996-ին Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է Ռիմսկի-Կորսակովի անվան միջազգային մրցույթին արժանանալով դիպլոմի և նույն թվականին առաջին մենահամերգն է ունեցել Մոսկվայում` Ռախմանինովի անվան համերգասրահում:

Հրավիրվել է Հայաստանի Ֆիլարմոնիկ նվագախմբի կողմից, կատարել է Բրամսի «Ռեքվիեմը», Հենդելի «Մեսայան», Շտրաուսի «Վերջին չորս երգերը»:

Հայաստանի Ազգային Կամերային նվագախմբի հետ կատարել է Մոցարտի «Ռեքվիեմը», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայն, Բրիտտեննի “Les Illuminatiosn”: Մենահամերգներով հանդես է եկել Համբուրգում, Նյու Յորքում, Բոստոնում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում և Սան Դիեգոյում:

1999-ից աշխատում է Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 2001-ին մենահամերգով ելույթ է ունեցել Լոնդոնի St. John Smith Square-ում: 2002-ին երգել է Միկայելայի դերերգը «Կարմեն» օպերայից Ֆրանսիայի Կայն-սյուղ-Մեղ քաղաքում: 2003-ին հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում՝ Ադալջիզայի դերերգով Բելլինիի «Նորմա» օպերայից: 2005-ին հրավիրվել է երգելու Բրիտտենի «Պատերազմի Ռեքվիեմը» Canterbury Festival, Մեծ Բրիտանիայում Canterbury Festival նվագախմբի և երգչախմբի հետ Ռիչարդ Քուքի ղեկավարությամբ:

Մենահամերգով հրավիրվել է նաև Պարսկաստան։ Նունե Բադալյանը կատարել է Վիոլետայի դերերգը Ջ. Վերդիի ՛՛La Traviata՛՛ օպերայից, Պամինայի դերերգը Մորցարտի «Կախարդական Սրինգ» օպերայից, Իոլանտայի դերերգը Չայկովսկու «Իոլանտա» օպերայից, Անուշի դերերգը Տիգրանյանի «Անուշ» օպերայից, Չիո-Չիո-Սանի դերերգը Պուչիննիի «Մադամ Բատերֆլայ» օպերայից: Մասնակցել է Պուչինիի Il Tabarro օպերայի ձայնագրությանը (Ջիորջետտա): Ունեցել է մի շարք համերգներ Վրաստանում, Միացյալ Արաբական Էմիաթներում, Լոնդոնում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Ժնևում, Աթենքում, Սալոնիկում, ինչպես նաև Կիպրոսում ու Լիբանանում:

2014թ.-ին Նունե Բադալյանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը:

Լուսանկարը՝ Տիգրան Առաքելյանի

Այլ երաժիշտներ