Պետրոս Շուժունյան
Կոմպոզիտոր
- Կոմպոզիտոր
Կենսագրություն
Կոմպոզիտոր
Պետրոս Շուժունյանը ծնվել է 1957 թ., Գյումրիում:
1967 թ. ընդունվել է Գյումրիի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան: Առաջին ստեղծագործական քայլերը սկսել է 12 տարեկանից: 1974 թ. ընդունվել է Քրիստափոր Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը՝ զուգահեռաբար սովորելով ստեղծագործական (Ազատ Շիշյանի ղեկավարությամբ) և ջութակի դասարաններում: 1976 թ. արտագաղթել է Կանադա, որտեղ շարունակել է երաժշտական ուսումը Քեպեքի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (պրոֆ. Ժիլ Թեմբլեի դասարան): 1982 թ. ավարտել է ուսումը՝ ստանալով մագիստրոսի աստիճան և Մոնրեալի հանրությանը ներկայացել իր «Արարատ» սիմֆոնիկ պատկերով (SATB, երեք մենակատար, մեծ նվագախումբ, երգեհոն, դաշնամուր, ondes Martenot):
1987-1988 թթ. աշխատել է Մոնրեալի միջազգային օպերային փառատոնի գեղարվեստական ղեկավարի օգնական, 1988-1990 թթ.՝ Մոնրեալի Մետրոպոլիտեն նվագախմբի աշխատակազմի ղեկավար:
Պ. Շուժունյանը տարբեր կազմերի համար գրված ավելի քան վաթսուն գործերի հեղինակ է: Նրա ստեղծագործությունները կատարվել են կանադական նվագախմբերի կողմից, հնչել ռադիո-Կանադայի հեռարձակմամբ և հրատարակվել:
Շուժունյանն իր ներդրումն է ունեցել նաև տեղի հայ համայնքում: 1985-1996 թթ. ղեկավարել է Մոնրեալի Կաթողիկէ հայկական եկեղեցու «Ալեմշահ» երգչախումբը, 1976-1991թթ.՝ «Համազգային» հայ մշակութային միության «Քնար» երգչախումբը, սույն երգչախմբերի հետ ձայնագրել սկավառակներ: