Անցնել բովանդակությանը
Ռոբերտ Ամիրխանյան

Ռոբերտ Ամիրխանյան

Կոմպոզիտոր

  • Կոմպոզիտոր

Կենսագրություն

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում։ 1964-1969 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Էդվարդ Միրզոյանի դասարանում։ 1969 թվականից դասավանդում է կոնսերվատորիայում, 1981 թվականից՝ պրոֆեսոր։ 1969-1972 թվականներին եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիրը։ 1991-2013 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։ 1999-2003 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ լինելով գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։  

Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։ Հեղինակել է հայտնի և սիրված երգերի երաժշտություններ՝ «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ։ Գրել է դաշնամուրային կոնցերտ (1969), կվարտետ (1969), օպերետ՝ «Քաղքենին ազնվական» (բեմադրվել է 1979, ԵԵԿԹ), մյուզիքլներ՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմադրվել է 1976, ԵԵԿԹ), «Դինգ-դոնգ» (1979), «Շախ և մատ» (1986), երգաշարեր՝ «Առաջին խոսքն իմ», «Քարը», «Ես այն օրվանից», «Հուշ», կինոերաժշտություն։ Պարգևներ՝ Պատվո շքանշան (2017 թ․), «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան, (1998 թ․), ՀՀ պետական մրցանակ (2011 թ․):  

Ռոբերտ Ամիրխանյան-ի ստեղծագործությունները

Դիտել բոլորը

Այլ երաժիշտներ