Անցնել բովանդակությանը
Ռուբեն  Ահարոնյան

Ռուբեն Ահարոնյան

Ջութակահար

  • Ջութակահար

Կենսագրություն

Ջութակահար Ռուբեն Ահարոնյանը ծնվել է 1947 թվականին Ռիգայում, սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Յանկելևիչի մոտ, իսկ ավարտելուց հետո կատարելագործվել պրոֆեսոր Լեոնիդ Կոգանի մոտ:

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում ՝ Բուխարեստի Էնեսկուի և Մոսկվայում Պ․ Չայկովսկու անվան միջազգային մրցույթներում: Ռուբեն Ահարոնյանը 20 տարի եղել է Երևանի Կոմիտասի անվանպետական կոնսերվատորիայի դասախոս: Համերգներով ելույթ է ունեցել  Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրներում: 1983-1996 թվականներին եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը, որտեղ հանդես է եկել  նաև որպես մենակատար:

Ռուբեն Ահարոնյանի մասնակցությամբ ձայնագրվել են բազմաթիվ ձայնասկավառակներ՝ այդ թվում՝ Մոցարտի ստեղծագործությունները ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

1996 թվականին Ռուբեն Ահարոնյանը միացել է «Բորոդին» քառյակին և մինչ օրս ելույթ է ունենում այդտեղ։

Այլ երաժիշտներ