Անցնել բովանդակությանը
Ռուբեն Ալթունյան

Ռուբեն Ալթունյան

Կոմպոզիտոր

Կենսագրություն

Կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը ծնվել է 1939 թվականին՝ Երևանում: Ավարտել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի ջութակի բաժինը: 1959-1964 թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ալտի բաժնում (ղեկ.՝ Արամ Շամշյան), 1965-1970 թթ.` ԵՊԿ կոմպոիզիցայի բաժնում (ղեկ.՝ Ղազարոս Սարյան):

1965 թվականին արժանացել է Անդրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակին, իսկ 1969 թվականին՝ ԽՍՀՄ համամիութենական երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթի 2-րդ մրցանակին: 1987-90 թթ. եղել է Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1983-96 թթ.` Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում:

Ռուբեն Ալթունյանը հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ: 1983 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2001 թվականին` ՀՀ պետական մրցանակի, 2009 թվականին` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է 2021 թվականին։

Այլ երաժիշտներ