Կենսագրություն
Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 2-ին Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում, պրոֆեսոր՝ Արամ Սաթյանի դասարանում և ավարտել այն 2014թ.-ին: Նույն տարեթվին տեղափոխվել Գերմանիա և սկսել հաճախել կոլոքվիումի և սեմինարի, պրոֆեսոր՝ Մանֆրեդ Շտանկեի, (Soundscape)` Գեորգ Հայդուի և երաժշտական տեսություն և վերլուծություն՝ Սաշա Լինո Լեմքեի դասարաններ՝ Համբուրգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում:
2015թ.-ին մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող 3-րդ արվեստի ամառային ակադեմիային և արժանացել «լավագույն երաժշտական ստեղծագործություն» անվանակարգին:
2018-թ-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը մագիստրոսի աստիճանով։ Նույն թվականին Մասնակցել է Հյուսիսային Կարոլինա նահանգում գտնվող Շառլոթ քաղաքում անցկացվող ժամանակակից երաժշտության փառատոնին՝ Շառլոթի թագավորական համալսարանում, որտեղ վարպետության դասեր է ստացել կոմպոզիտոր Դորոթի Հայնդմանից և կոմպոզիտոր-վիզուալ արտիստ Քյոնգ Մի Չոյից։
2015 թ.-ից միչև 2018թ․եղել է Հայաստանի Կոմպոզիտորների միության երիտասարդական մասնաճյուղի, ներկայիս «Երիտասարդական Ֆորումի» խորհրդի անդամ, 2018-2021թթ․հանդիսացել է «Երիտասարդական Ֆորումի» ղեկավար։
2021 թ․-ից հայցորդ է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտում։
2021-2022թթ․ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Դասավանդել է «երաժշտական ինֆորմատիկա» առարկան։
Նրա երաժշտությունը կատարվել է մի շարք միջազգային փառատոններում։ Այդ թվում ՝ Music in Touch (Կալիարի), Crossroads (Երևան), Risuounanze (Ուդինե), Opus 3 (Երևան/Մյունխեն), Loop (Բրյուսել) և այլն։ Նրա 'М'Spiration մենանվագ վիոլայի ստեղծագործությունը ընտրվել է կատարման Միլանում կայանալիք, «Մոնտեվերդին և ժամանակակից երաժշտությունը» խորագրով համերգին։ Համերգը նվիրված էր իտալացի անվանի կոմպոզիտոր Կլաուդիո Մոնտեվերդիի 450 ամյակին։ Ստեղծագործությունը կատարվել է հայտնի ալտահար Մաուրիցիո Բարբետտին։
«Քառորդ տոն» կազմակերպության հիմնադիր-նախագահն է և «Ասոնանս» անսամբլի հիմնադիր-տնօրենը: