Անցնել բովանդակությանը
Սարգիս Ասլամազյան

Սարգիս Ասլամազյան

Կոմպոզիտոր

  • Կոմպոզիտոր

Կենսագրություն

Սարգիս Ասլամազյանը ծնվել է Մոզդոկում: Ջութակ նվագել սովորել է հորից: 1912-15թթ սովորել է Եկատերինոդարի (Կրասնոդար) երաժշտական ուսումնարանում, դասեր է առել հայտնի թավջութակահար Հ.Մերկից։ 1915-27թթ կրթությունը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝  պրոֆեսոր Ս. Կոզոլուպովի դասարանում: 1937թ-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1947թ-ից` պրոֆեսոր): 1925-68թթ եղել է Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր-անդամներից:

Զբաղվել է նաև ստեղծագործական աշխատանքով: Նշանակալից են լարային կվարտետի, լարային նվագախմբի և թավջութակների անսամբլի համար հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումները, որոնց հատուկ են ներդաշնակության նրբություն, ձևի ամփոփ ավարտվածություն, գործիքավորման գունեղություն, անսամբլային նվագի հնարների հմուտ օգտագործում: Դրանցից են՝ Հենդելի «Պասակալիայի», Պագանինիի «24-րդ կապրիսի» և այլն: Մշակել է Կոմիտասի մի շարք երգեր` «Շողեր ջան», «Հաբրբան», «Չինար ես», «Գարուն ա», «Քելեր-ցոլեր», «Երկինքն ամպել ա» և այլն, որոնք հայկական կվարտետային գրականության լավագույն էջերից են և կարևոր դեր են կատարել նրա զարգացման գործում:

1945թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1939թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, 1946թ.՝ ԽՍՀՄ, 1965թ.` ՀՀ Պետական մրցանակներով: Մահացել է Մոսկվայում:

Սարգիս Ասլամազյան-ի ստեղծագործությունները

Դիտել բոլորը

Այլ երաժիշտներ