Սերգեյ Բաբայան - Armenian National Music (anmmedia.am)
Սերգեյ Բաբայան

Դաշնակահար

Հնվ 01 1961

Սերգեյ Բաբայանը ծնվել է 1961 թ. հունվարի 1-ին՝ Գյումրիում, երաժիշտների ընտանիքում: Սովորել է Գեորգի Սարաջևի մոտ, այնուհետը՝ Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Միխայիլ Պլետնյովի, Վերա Գորնոստաևայի և Լև Նաումովի դասարաններում: 

1989 թ-ից ելույթ է ունենում արտերկրում, այժմ ապրում է Նյու Յորքում: Քլիվլենդի, Համամացուի, Շոտլադիայի դաշնամուրային միջազգային մրցույթներին արժանացել է առաջին մրցանակի: 

Սերգեյ Բաբայանը աչքի է ընկնելով իր էմոցիոնալությամբ, կատարողական էներգիայով և ընդգծված վառ գույներով: Համագործակցել է դիրիժորներ Դեվիդ Ռոբերտսոնի, Նեեմե Յարվիի, Յուրի Տեմիրկանովի, Թոմաս Դաուսգաարդի, Տուգան Սոխիևի, Դիմա Սլոբոդենիուկի և այլոց հետ: Վալերի Գերգիևի ղեկավարությամբ ելույթ է ունեցել «Սպիտակ գիշերների աստղերը», Մոսկվայի Զատկի փառատոնին, Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնում Մոսկվայի Կոնսերվատորիայի Մեծ սրահում, Փարիզի Շանզ-Էլիզեյի թատրոնում, Զալցբուրգի փառատոնին, Լոնդոնի Սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել Barbican Centre-ում և այլուր: 

2019/20 համերգաշրջանում համերգներով հանդես է եկել Լայպցիգի Gewandhaus, Բամբերգի սիմֆոնիկ, Ֆրանսիայի Ռադիոյի ֆիլհարմոնիկ, Մալերի կամերային, Տորոնտոյի և Վանկուվերի սիմֆոնիկ, Վերբիերի փառատոնի և այլ նվագախմբերի հետ:  Սերգեյ Բաբայանը պարբերաբար ելույթ է ունենում Ամստերդամի Կոնցերտգեբաու, Լոնդոնի Վիգմոր Հոլլում, Վիեննայի Կոնցերտհաուսում, Փարիզի Ռադիոյի տանը, Ցյուրիխի Տոնհալեյում, Մարինյան թատրոնում, Քարնեգի Հոլլում, Բոննի Բեթհովենի, Բեռլինի Կոնցերտհաուսում և այլ հեղինակավոր համերգասրահներում:

Որպես մենակատար պարբերաբար հանդես է գալիս այնպիսի  հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ Լոնդոնի Սիմֆոնիկ, Կլիվլենդի, Վարշավայի ֆիլհարմոնիկ, Շոտլանդիայի BBC, Լիլի ազգային, Դեթրոյթի սիմֆոնիկ, Բալթիմորի սիմֆոնիկ նվագախմբերը: 

Այսօր նա Deutsche Grammophon-ի բացառիկ արտիստ է: Սերգեյ Պրոկոֆևի՝ երկու դաշնամուրի համար իր փոխադրումները ձայնագրվել են Մարթա Արգերիխի հետ (Պրոկոֆև երկուսի համար; DG 2018): Սկավառակը մասնագետների կողմից արժանացել է բարձր գնահատականի. «Սկավառակ, որին վաղուց էինք սպասում» (Le Devoir), «Նոր մակարդակի Դաշնամուրային դուետ. Եթե ամբողջ երսժշտությունը լիներ այսպիսին, աշխարհում չէր լինի վիշտը»։

Սերգեյ Բաբայանի կատարումները հեռարձակվել են Ֆրանսիայի և Լեհաստանի ռադիոալիքներով, BBC և  Medici հեռուստաալիքներով: