Կենսագրություն
Սերգեյ Խաչատրյանը
ծնվել է Երևանում։ 2000-ին Հելսինկիում դարձել է Յան Սիբելիուսի անվան (բոլոր ժամանակների ամենաերիտասարդ հաղթող), 2005-ին՝ Բրյուսելում Եղիսաբեթ թագուհու մրցույթի
հաղթող։
Վերջին համերգաշրջաններին Սերգեյ Խաչատրյանը
ելույթ է ունեցել Բամբերգի սիմֆոնիկ, Մյունխենի
Ֆիլհարմոնիկ, Շվեդիայի ռադիոյի սիմֆոնիկ, Մարինյան և Փարիզի նվագախմբերի հետ, ինչպես
նաև համագործակցել Բեռլինի ֆիլհարմոնիկի, Կոնցերտգեբաու, Նիդեռլանդների ռադիոյի ֆիլհարմոնիկ
և այլ նվագախմբերի հետ։
Սերգեյ Խաչատրյանը և իր քույրը՝ Լուսինե
Խաչատրյանը մշտապես ելույթ են ունենում իրար հետ դուետով։ Միասին նրանք ելույթ են
ունեցել Վիգմոր Հոլլում, Դորտմունդի Կոնցերտհաուսում, Շանզ Էլիզեի թատրոնում, Մադրիդի Auditori Nacional-ում, Palais des Beaux Arts (Բրյուսել), Լյուքսեմբուրգի
ֆիլհարմոնիայում, Նյու Յորքի Քարնեգի Հոլլում և Էլիս Թուլլի հոլում, Սան Ֆրանցիսկոյի
Հերբսթ թատրոնում։
Նրանց հիմնական երկացանկը կազմված է Բրամսի Սոնատներից, որոնց ոչ
միայն կատարվել են բազմաթիվ բեմերից, այլև ձայնագրվել։
Բրամսին նվիրված ալբոմը թողարկվել է
2013 թ-ի հունիսին՝ Naïve
Classique ընկերության կողմից։ Սերգեյ Խաչատրյանի թողարկած ալբոմների շարքում են Սիբելիուսի,
Ա․ Խաչատրյանի, Շոստակովիչի ջութակի կոնցերտները,
Բախի, Ֆրանկի կամերային ստեղծագործությունները։
Հայկական երաժշտության ալբոմը թողարկվել
է 2015-ին։ Սերգեյ Խաչատրյանը նվագում է Գվարներիի 1740 թ-ին ստեղծած «Իզայի» ջութակ, որը նրան է տրամադրել «Նիպոն»երաժշտական հիմնադրամը։