Կենսագրություն
Կոմպոզիտոր Ստեփան Նաղդյանը ծնվել է 1921 թ․ մայիսի 1-ին՝ Կախեթիում (Վրաստան)։
1950 թ-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Էդվարդ Միրզոյանի դասարանը (ավելի վաղ սովորել է Վ․ Տալյանի դասարանում)։ 1953 թ․վերապատրաստվել է Մշակույթի տան ստուդիայում և Մոսկվաում՝ Գ․Լիտինսկու մոտ։
1938-1947 թթ․ ղեկավարել է Երևանի պիոներ պալատի նվագախումբը և եղել է մշակութային մասի պատասխանատուն։ 1949-1953 թթ․ դասավանդել է Ալավերդու երաժշտական դպրոցում և եղել դրա տնօրենը։ Դասավանդել է նաև մանկավարժական ուսումնարանում։ Ս․ Սամվելյանի հետ 1976 թ․ հրատարակել է սոլֆեջոյի դասագիրք։ Հեղինակել է կամերային, դաշնամուրային, երգչախմբային, մանկական ստեղծագործություններ, մշակել է ժողովրդական երգեր ու պարեր։