Անցնել բովանդակությանը
Սուրեն  Բագրատունի

Սուրեն Բագրատունի

Թավջութակահար

  • Թավջութակահար

Կենսագրություն

Սուրեն Բագրատունին ծնվել է Երևանում: Երաժշտության մեջ առաջին քայլերն է արել յոթ տարեկանում՝ մեծանուն պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի դասարանում: Առաջին անգամ բեմ է դուրս եկել 10 տարեկանում, 14 տարեկանում հանդես է եկել որպես մենակատար իսկ 17 տարեկանից տեղական և միջազգային մրցույթների դափնեկիր էր: Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Նատալյա Շախովսկայայի դասարանում, ապա անհատական դասեր առել Դանիել Շաֆրանից: 1986 թ. դեռևս ուսանող ժամանակ Պ. Չայկովսկու անվան մրցույթում արժանացել է արծաթե մեդալի և սկսել իր հյուրախաղերը ոչ միայն Սովետական Միության, այլև երկրի սահմաններից դուրս: 1988 թ. արժանացել է իտալական Վիտտորիո Գուի միջազգային մրցույթի առաջին մրցանակի: 

Որպես մենակատար Սուրեն Բագրատունին ելույթ է ունեցել նախկին ԽՍՀՄ բոլոր խոշոր նվագախմբերի, այդ թվում ՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի հետ ՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ, ինչպես նաև հանդես է եկել Boston Pops, Փարիզի L'Orchestre Jeune ֆիլհարմոնիայի, Հայաստանի ֆիլհարմոնիկի, Վայմարի Staatskapelle-ի, Շտուտգարտի կամերային նվագախմբի, Չիլիի, Գվատեմալայի և Դոմինիկյան Հանրապետության սիմֆոնիկ նվագախմբերի, Քեյփթաունի ֆիլհարմոնիկ նվագախումբի, Կորեայում գտնվող Դեյգուի և Ուլսանի նվագախմբերի, Հունգարիայի ազգային հետ Ֆիլհարմոնիկ նվագախմբի, Սենթ Պոլի կամերային և շատ ուրիշ նվագախմբերի հետ: 

Մենահամերգներով և կամերային երեկոներով հանդես է եկել Լինքոլն կենտրոնի Կամերային երաժշտության ընկերությանը, Նյուպորտ երաժշտական փառատոնին, Համպտոնների փառատոնին, «Ռուսական ձմեռ» փառատոնի Մոսկվայում, El Paso Pro Musica փառատոնին և բազմաթիվ միջազգային փառատոնների Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Մեքսիկայում, Հարավային Կորեայում և Թայվանում,Նյու Յորքի, Սեուլի, Տայպեյի, Փարիզի, Ժնևի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Մելբուռնի, Լայպցիգի, Դրեզդենի, Բեռլինի և Մյունխենի ամենահայտնի համերգասրահներում և այլուր: 

Սուրեն Բագրատունու մասնակցությամբ ձայնագրություններն արժանացել են երաժշտագետների ու լրագրողների ոկողմից ամենաբարձր գնահատականների: Թավջութակահարն, ընդհանուր առմամբ ձայնագրել է 16 սկավառակ՝ աշխարհի ամենահեղինակավոր ձայնագրման ստուդիաներում:  

Վերջին տարիներին Ս. Բագրատունուն են վստահվել ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ: Մեկ համերգաշրջանում նա կատարել է Վաչե Շառաֆյանի 5 նոր ստեղծագործությունները, Տիգրան Մանսուրյանի կոնցերտներից մեկը: 

Այսօր Սուրեն Բագրատունին ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր է, վարպետության դասերով հանդես է գալիս տարբեր կոնսերվատորիաներում: 










Այլ երաժիշտներ