Անցնել բովանդակությանը
Սուրեն  Զաքարյան

Սուրեն Զաքարյան

Կոմպոզիտոր

  • Կոմպոզիտոր

Կենսագրություն

Սուրեն Զաքարյանը ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում՝ երաժիշտների ընտանիքում: 1981 թվականին ավարտել է Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, 1983 թվականին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան (պրոֆեսոր Լ. Վլասենկոյի դասարան): 1985 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի դասարան): 

Սուրեն Զաքարյանը միջազգային մրցույթների դափնեկիր է:  Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունների, որոնք կատարվել են Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ հեղինակավոր արտիստների կողմից (Ջ. Սաքս (ԱՄՆ), Ֆ. Բենդեր (Ֆրանսիա), Վ. Միխնիևսկի (Լեհաստան), Յու. Նիկոլաևսկի, Վ. Պոնկին, Ի. Գոլովչին, Ս. Կալագին, Է. Խաչատուրյան (Ռուսաստան), Վ. Պապյան (Իսրայել), Ռ. Ասատրյան (Հայաստան) և այլք):

Շուրջ երկու տասնամյակ ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր էր: 

Այլ երաժիշտներ