Կենսագրություն
Ծնվել է Երևանում 1978 թ-ին: Գերազանցությամբ ավարտել է Երևանի կոնսերվատորիայի
ջութակի` պրոֆ. Սուրեն Հախնազարյանի դասարան և դիրիժորության բաժինը՝ պրոֆ. Էմին Խաչատրյանի
դասարան: Կատարելագործվել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվ. կոնսերվատորիայում`
լեգենդար պրոֆեսոր Իլյա Մուսինի մոտ: Մասնակցել է անվանի դիրիժոր Կուրտ Մազուրի վարպետության
դասընթացին: 23 տարեկանում դարձել է Բաշկորտոստանի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական
ղեկավար և գլխավոր դիրիժոր:
2010-2012 թ. եղել է Կոմի հանրապետության
Օպերայի և բալետի պետական թատրոնի գլխավոր դիրիժորը: 2013-2016 թ. եղել է Հեռավոր Արևելքի
ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկարվարն ու գլխավոր դիրիժորը: Այս
նվագախմբով հանդես է եկել Մարիինյան թատրոնում:
2016 թ-ից հանդիսանում է Հարավ-Սախալինսկի
կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:
Հյուրախաղերով հանդես է եկել Ճապոնիայում,
Ավստրիայում, Մալթայում, Սերբիայում, Հարավային Կորեայում, Չինաստանում և այլուր:
Ղեկավարել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը,
Յուրի Բաշմետի «Մոսկվայի մենակատարներ» կամերային և այլ նվագախմբեր:
Մասնակցել է մի շարք փառատոների. Վ.
Գերգիևի Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» (2014), Էմիր Կուստուրիցայի
Kunstendorfclassic (2019 թ.), Յուրի Բաշմետի Խաբարովսկի փառատոն (2014, 2015 թթ.) և այլ
փառատոներ:
Համագործակցել է հանրահայտ երաժիշտների
հետ. Յուրի Բաշմետ, Եվգենի Դոգա, Զուրաբ Սոտկիլավա, Մակվալա Կասրաշվիլի, Մայուկո
Կամիյու, Ալեքսանդր Չայկովսկի, Իգոր Ֆյոդորով և այլք:
Հեռավոր Արևելքում կազմակերպել է և
ղեկավարել երեխաների և պատանիների «Էվտերպայի աստղեր» երաժշտական փառատոնը
(2015, 2017, 2019 թթ.):
Նարեկ Հախնազարյանի և Վիեննայի սիմֆոնիկ
նվագախմբի հետ ձայնագրել է «Ռուսական թավջութակի երաժշտության անթոլոգիա»-ն CD թողարկելու
համար:
Որպես ժյուրիի անդամ մասնակցել է տարբեր
երաժշտական մրցույթների: