Կենսագրություն
Տիգրան Համասյանը հայ ջազային դաշնակահար է: Նա հիմնականում կատարում
է սեփական ստեղծագործությունները, որոնք մեծապես ազդված են հայկական ժողովրդական
ավանդույթներից։
Ծնվել է 1987 թ․-ին՝ Գյումրիում։ Երաժշտական դպրոցում սովորելու տարիներին Տիգրանն
ինքնուրույն ուսումնասիրում էր ջազ երաժշտություն: 1998-ին ելույթ է ունեցել Երևանում
կայացած առաջին միջազգային ջազ փառատոնին, որը նրա համար մեծ ճանապարհ բացեց։ Շատ չանցած,
Համասյանը սկսեց նվաճել մրցանակներ, այդ թվում` 2003-ին Montreux Jazz Festival-ում,
2006-ին՝ Thelonious Monk Jazz Piano մրցույթում և Solal միջազգային ջազ մրցույթում:
Սովորելով երկու ամիս ավագ դպրոցում, որից հետո ընդունվել է Հարավային Կալիֆոռնիայի
համալսարան։ ընդունելը։ Ուսմանը զուգահեռ նա սկսեց համագործակցել այնպիսի ջազ երաժիշտների
հետ, ինչպիսիք են Ալֆոնսո Ջոնսոնը և Ալան Պասկուան, Բեն Ուենդելը և Նեյթ Վուդը:
Տիգրանը առաջին անգամ ձայնագրեց երեք ալբոմներ՝ «World Passion» (2006), «New Era» (2008) և
«Red Hail» (2009): Նյու Յորք տեղափոխվելուց հետո դաշնակահարը 2010-ին Ֆրանսիայում
Universal Jazz-ի հետ պայմանագիր ստորագրեց և 2011-ին թողարկվեց իր առաջին սոլո ալբոմը՝
A Fable-ը:
Փարիզում ձայնագրված ալբոմում զետեղված են Համասյանի վեց տարիների ընթացքում
գրած ստեղծագործությունները:
2015-ին Տիգրանը նախաձեռնեց իր ամենահավակնոտ նախագիծը, որի առանցքը Հայ Առաքելական
եկեղեցու երաժշտությունն է՝ Մեսրոպ Մաշտոցից մինչև Կոմիտաս:
ECM Records-ում լույս
տեսած «Լույս ի Լուսո» ալբոմում ընդգրկված են Առաքելական եկեղեցու պատարագներ, շարականներ՝
գրված տրիոյի և Երևանի կամերային երգչախմբի համար: Երգչախումբը ղեկավարում է Հարություն Թոփիկյանը: «Լույս ի Լուսո»-ն ներկայացվեց
Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ 50 համերգների ժամանակ:
Համասյանի վերջին նախագիծը՝ An Ancient Observer-ը հանդիսատեսի դատին հանձնվեց
2017-ին։