Կենսագրություն
Տիգրան Լևոնյանը ծնվել է Բեյրութում և հայրենադարձվել է Հայաստան 1946 թվականին: Ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիան և Ռուսաստանի թատերական արվեստների ակադեմիան, այնուհետև փորձ է ձեռք բերել Լա Սկալա թատրոնում:
1962 թվականին դարձել է Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչը՝ կատարելով Սարոյի (Տիգրանյանի «Անուշ» օպերա), Տիրիթի (Չուհաջյանի «Արշակ II»), Օթելլոյի (Վերդիի «Օթելլո»), Կանիոյի (Պալյացի), Կառլոսի (Դոն Կառլոս), Ալֆրեդի (Տրավիատա), Շահումյանի (Դավիթ Բեկ), Մանրիկոյի (Տրուբադուր), Կավարադոսիի (Տոսկա) դերերը՝ դրամատիկական զգացողության մեծ խորությամբ, տպավորիչ դերասանական խաղով և ռեժիսուրայի նուրբ մեկնաբանությամբ։
1991-1999 թվականներին եղել է Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնիգեղարվեստական ղեկավարը։ Այդ տարիներին թատրոնը բեմադրել է Լևոնյանի բեմադրությամբ հետեւյալ օպերաները՝ Վերդի «Օթելլո», Տիգրանյան «Անուշ», «Դավիթ Բեկ», Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» և«Կարինե»։ Հայաստանում առաջինն է ստեղծել օպերային ֆիլմեր (Ալմաստ, Արշակ II, Պալմետտո)։
Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ Զվարթնոց տաճարում բեմադրել է Անուշի և Պալմետտոյի բացօթյա ներկայացումները։