Վաղարշակ Կոտոյան
Կոմպոզիտոր
- Կոմպոզիտոր
Կենսագրություն
Վաղարշակ Կոտոյանը ծնվել է Թիֆլիսում: 1944-46թթ. սովորել է տեղի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում: 1950թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: 1950-53թթ. ուսումը շարունակել է Մոսկվայի Հայ մշակույթի տանը:
1965-67թթ. եղել է Ա.Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը, 1968թ.` Հայաստանի մշակույթի նախարարության երաժշտական բաժնի վարչության ղեկավարը: 1969թ-ից ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: 1963թ. շնորհվել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչում:
Մահացել է Երևանում: