Կենսագրություն
Վահան Մարտիրոսյանը ծնվել է 1975 թ․ մայիսի 26-ին։
1996թ.-ին ավարտել է Փարիզի կոնսերվատորիան: Վահան Մարտիրոսյանն այսօր Հայաստանի Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, միաժամանակ նաև Կաենի Սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը:
Մարտիրոսյանը, որպես հրավիրյալ դիրիժոր, պարբերաբար ղեկավարում է բազմաթիվ նվագախմբեր, որոնց շարքում են Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ, Տոկիոյի ֆիլհարմոնիկ, Պրահայի ֆիլհարմոնիկ, NHK սիմֆոնիկ, Ճապոնիայի ֆիլհարմոնիկ, Nordwestdeutsche Philharmonie, Կանսայի ֆիլհարմոնիկ, Սևիլիայի Real Orquestra Sinfonica Pays de Loire ազգային, Հայաստանի ֆիլհարմոնիկ, «Ամալգամ», Չեխիայի մենակատարների կամերային, Լիբանանի ֆիլհարմոնիկ, Դուեի և Կաննի, Թուլոնի օպերայի, Նովոսիբիրսկի կամերային և այլ նվագախմբեր:
Վահան Մարտիրոսյանը պատիվ է ունեցել համագործակցել համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի մենակատարների հետ, ինչպիսիք են՝ Ի. Գիտլիսը, Ա. Մարկովը, Վ. Սվերդլով-Աշքենազին, Դ. Պոպպենը, Ս. Ռուսևը, Բ. Անժերերը, Խ. Ֆիլիպսը, Լ. Վոգտը, Կ. Վ. Պեկը, Ռ. Գալիանոն, Վ. Պոստնիկովան, Դ. Կաշիմոտոն, Ս. Նակարյակովը, Գ.Հոֆմանը, Ա. Չաուշյանը, Ռ. Պիդուն, Ա. Սումմը, Ա. Գինդինը , Ի. Չետուևը, Պ. Լեշչենկոն, Ա. Վասսը, Ժ. Ռուվյեն, Ժ.Մ.Ֆիլիփս-Վարժապետյանը, Տրիո Վանդերեր, Ֆ. Մոնդելչին, Ժ. Կ. Պենտյեն, Մ.Կոպեն, Ռ. Արոդակին, Ն. Դոտղիկուղը, Ս. Բեշին, Ժ. Տուվղոն, Ս. Մ. Դըգան, Ե.Ռոզանովան, Ռ.Դոգարեյը, Ա. Կազալեն և այլոք:
Որպես դիրժոր Վահան Մարտիրոսյանը ձայնագրել է Չայկովսկու ջութակի կոնցերտը (Stéphanie-Marie Degand, Caen Orchestra) և Ֆլորենտին Մյուսլանի Սիմֆոնիա N1-ը (Հայաստանի պետական կամերային նվագախումբ), որոնք թողարկվել են 2012-2013թթ.-ին:
Լինելով նաև «ֆենոմենալ դաշնակահար», ինչպես նշել է Le Monde թերթը, Մարտիրոսյանը հաճախ ղեկավարում է նվագախումբը՝ դաշնամուրի առջև նստած՝ իր նվագը լիովին ներդաշնակելով նվագախմբի հետ:
Բացի այդ, որպես դաշնակահար, հանդես է գալիս այնպիսի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Կուրտ Մազուրը, Պաավո Յարվին, Յատուկա Սադոն, Ջոն Աքսելրոդը, Յուրի Արոնովիչը և այլք։