Կենսագրություն
Ֆրանսաբնակ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Սովորել է Ա․ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում՝ Արկուհի Հարությունյանի դասարանում, այնուհետև ուսումը շարունակել Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Վալերի Կաստելսկու՝ Հենրիխ Նեյհաուզի վերջին աշակերտի մոտ։ Հետագայում կրթությունը շարունակել է Իտալիայի Իմոլայի դաշնամուրի ակադեմիայում՝ Լազար Բերմանի դասարանում։
1991 թ-ից ապրում է Փարիզում։ 1992 թ․ Մոնտե Կարլոյում արժանացել է Երաժշտության վարպետների միջազգային մրցույթի առաջին մրցանակի։
Վարդան Մամիկոնյանը միջազգային մամուլի ուշադրությունը գրավել է իր էլեգանտ տեխնիկայով և բարձր երաժշտականությամբ։ Ելույթ է ունեցել ԱՄՆ Ատլանտայի, Սան Ֆրանցիսկոյի, Դեթրոյթի, Հյուսթոնի, Վաշինգթոնի, Լոս Անջելեսի և այլ նվագախմբերի հետ։ Երվոպայում ելույթ է ունեցել Orchestra Sinfonica della RAI under Eliahu Inbal, Bamberger Symphoniker, Royal Philharmonic Stockholm, Tonhalle Orchestra Zurich, Berlin Symphony և Philharmonique de Radio France նվագախմբերի հետ, մասնակցել բազմաթիվ հեղինակավոր փառատոների, այդ թվում՝ Վերադարձի, Ազգային պատկերասրահ, Verbier, Ravinia, La Roque d’Anthéron, Schleswig Holstein Musikfestival, Hong-Kong Arts Festival, St. Moritz և այլ փառատոներին։ Համագործակցել է դիրիժորներ Վալերի Գերգիևի, Անդրեյ Բորեյկոյի, Վլադիմիր Ֆեդոսեևի, Ռոբերտ Սպանոյի, Միգել Հարթ-Բեդոյայի, Լորան Պետիտժերարի և Լեոնարդ Սլատկինի հետ։ Վարդան Մամիկոնյանը նվագել է Վիեննայի Musikverein, Նյու Յորքի Carnegie Hall, Փարիզի Champs-Élysées, Լոնդոնի Wigmore Hall-ում, Ցյուրիխի Tonhalle և այլ հանրահայտ համերգասրահներում։
Հայ դաշնակահարը բազմիցս ձայնագրվել է Գերմանական Orfeo լեյբլի ներքո, նրա կատարումները հեռարձակվել են ռադիոյով և հեռուստաընկերություններով։