Կենսագրություն
Վարդի Մանուելյանի ամերիկյան դեբյուտը տեղի է ունեցել 1993 թ․ Հյուսիսային Կարոլինայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Բրայանի միջազգային մրցույթում հաղթելուց հետո։ Նա նաև եղել է մի շարք այլ մրցույթների մրցանակակիր, այդ թվում՝ Չեխոսլովակիայի Կոտզյանի անվան միջազգային, Կոնեկտիկուտի կատարողներ և Լեհաստանում Վիենյավսկու անվան ջութակի միջազգային մրցույթներում: Մանուելյանը ձայնագրել և որպես մենակատար հանդես է եկել բազմաթիվ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Հայաստանում, Լեհաստանում, Իսպանիայում և Իտալիայում: Որպես կամերային երաժիշտ մասնակցել է Marlboro երաժշտական փառատոնին, Էլ Պասոյի փառատոնին և Օլիմպիական երաժշտության փառատոնին և այլուր: Նա համագործակցել է Բրունո Կանինոյի, Քիմ Քաշքաշյանի, Ռոհան դե Սարամի, Գարրիկ Օլսոնի, Նոբուկո Իմայի, Թոմաս Ադեսի և Ջուլիարդ, Գուարների, Տոկիո, Բրենտանո, Բորոմեո և Մենդելսոն լարային քառյակների անդամների հետ։
Մանուելյաննամռան ամիսներին իր ամուսնու՝ ջութակահար Մովսես Պողոսյանի հետ մասնակցում է կամերային երաժշտության համերգների և դասավանդում Նոր Անգլիայի Apple Hill և Sebago փառատոներում: 2004-ին Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկին միանալուց ի վեր Մանուելյանը հաճախակի ելույթ է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկի Կամերային երաժշտության ընկերությունում և Green Umbrella նոր երաժշտական շարքում, ինչպես նաև Camerata Pacifica-ում և Dilijan Series-ում: Նա վերջին «Bridge Records» ձայնասկավառակը Ստեֆան Վոլփի ամբողջական ջութակի ստեղծագործությունների ձայնասկավառակը (Մովսես Պողոսյանի հետ համատեղ) ընդգրկվել է Sunday Times-ի 2015 թվականի լավագույն տասնյակում (Մեծ Բրիտանիա): Ներկայումս դասավանդում է UCLA Herb Alpert երաժշտական դպրոցում և Քոլբերն դպրոցում։ Վարդի Մանուելյանը ստացել է Բուլղարիայի պետական երաժշտական ակադեմիայի և Քլիվլենդի երաժշտության ինստիտուտի դիպլոմներ, որտեղ նա սովորել է Բոյան Լետչևի և Դոնալդ Վայլերշտեյնի հետ: