Անցնել բովանդակությանը
Վաչե Ջամբազյան

Վաչե Ջամբազյան

Դաշնակահար

Կենսագրություն

Դաշնակահար Վաչե Ջամբազյանը ծնվել է Սիդնեյում, Ավստրալիայում։ 16 տարեկանում առաջին անգամ հանդես է եկել Հայաստանում՝ մասնակցելով Հայաստանի Հանրապետության տոնակատարություններին։ 2015 թ-ին նա եղել է Ավստրալիայի սիմֆոնիկի մրցույթի եզրափակչում։ 2017 թ․ ավարտել է Ջուլիարդի դպրոցը՝ Ջոզեֆ Կալիխշտայնի և Ջերոմ Լովենթալի դասարանները։  

Ելույթ է ունեցել Լոնդոնում, Նյու Յորքում, Սան ֆրանցիսկոյում, Սիդնեյում, Տորոնտոյում՝ Սիդնեյի օպերայում, Քարնեգի Հոլլում այնպիսի արտիստների և կոլեկտիվների հետ, ինչպիսիք են Ամադեո Ֆիլհարմոնիկը, Օրավա Քառյակը, Դավիդ Գրեկոն և այլոք։  Ելույթ է ունեցել Հոլանդիայի երաժշտական միջազգային համեգաշարերին, Ջուլիարդի կամերային, Ֆոկուս, ինչպես նաև Կանբերրայի միջազգային երաժշտական փառատոներին։ 

Վերջերս ելույթ է ունեցել Հենդելի տանը՝ Լոնդոնում, Ֆաունդլինգի փառատոնին, Լոնդոնի թագավորական քոլեջում և այլուր։ 




Այլ երաժիշտներ