Անցնել բովանդակությանը
Վլադիլեն  Բալյան

Վլադիլեն Բալյան

Կոմպոզիտոր

Կենսագրություն

Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թ. Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան որպես դիրիժոր-խմբավար և կոմպոզիտոր։

Հեղինակ է՝ կամերային օպերաներ՝ «Սիրո անհուն առեղծվածը» և«Ճակատագիր», «Հազարան բլբուլ» բալետային սյուիտ, պոետորիա -«Ամբոխները խելագարված» Կոնցերտ-ֆանտազիա շեփորի, երգչախմբի ու նվագախմբի համար, «Ռեքվիեմ» նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին, «Աշուն է, գյուղում՝ հարսանիք» գրված երգի-պարի անսամբլի համար, վոկալ-գործիքային շարքեր՝«Քառատողեր»,«Գարունը անտառում»,«Երեք էջ կնոջ օրագրից»,«Քեզ հետ, Հայաստան»,«Վանա ծովը»՝ գրված երգչախմբի համար, դաշնամուրային տրիո,«Էպիտաֆիա» ձայնի և լարային նվագախմբի համար,«Վեց ռոմանս առանց խոսքի» դաշնամուրային տրիո, «Գարունդ հայերեն է գալիս» ձայնի, բլուլի և դուդուկի համար։ Հեղինակել է բազմաթիվ խմբերգեր, ռոմանսներ, երգեր հայ դասական պոետների խոսքերով։

Վլադիլեն Բալյանը Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի էր, Խորհրդային Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու շքանշանակիր։

1965 թ. կազմակերպել է 20-րդ դարի հռչակավոր կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի փառատոնը Երևանում, որին Բրիտտենից բացի մասնակցել են նաև թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը, երգիչներ Գալինա Վիշնեվսկայան և Փիթեր Փիրսը։

1966 թ. Հայաստանի ֆիլհարմոնիայի տնօրենի պաշտոնին նախաձեռնել է համերգային փոքր դահլիճի՝ Մարտիրոս Սարյանի հեղինակած վիտրաժի տեղադրման աշխատանքներին։ 

Այլ երաժիշտներ