Անցնել բովանդակությանը
Յուրի  Դավթյան

Յուրի Դավթյան

Դիրիժոր

  • Դիրիժոր

Կենսագրություն

Դավթյանը ծնվել է 1929 թ. հունիսի 10-ին, Վանաձորում: 1938 թ. ընդունվել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան: 1947-52 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում` Կոնստանտին Սարաջևի և Գևորգ Տիգրանովի դասարաններում:

1953 թ-ից աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում` որպես դիրիժոր, 1980-2000 թթ. եղել է գլխավոր դիրիժորը: 1964-66 թթ. եղել է Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: 1966-70 թթ. և 1992-94 թթ. ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը: Ղեկավարել է նաև ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր` ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլն: Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ: Եղել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորը: 1969 թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվտորիայում (1979 թ-ից՝ պրոֆեսոր): 1972 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984 թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:


Այլ երաժիշտներ