Անցնել բովանդակությանը

· Դասական

Եվգենի Կիսինը միացել է Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը

Եվգենի Կիսինը միացել է Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը միացել է Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը, որը միավորել է համաշխարհային արվեստի մի շարք գործիչների: Երաժիշտը գալիք համերգի իր հոնորարը փոխանցել է Հայկական ասամբլեայի հիմնադրամին ՝ Արցախի երեխաներին օգնելու համար։  

«Սիրելի հայ քույրեր և եղբայրներ: Հիմա, այս սարսափելի օրերին, ես կցանկանայի ամբողջ սրտով մաղթել ձեզ շատ ուժ, քաջություն և ամենակարևորը ՝ միասնություն: Հոգ տարեք ինքներդ ձեր և միմյանց մասին, միասին եղեք, և ես միշտ ձեզ հետ կլինեմ, անկախ նրանից, թե ինչ հեռավորություն է մեզ բաժանում: Ցա՛վդ տանեմ» - Եվգենի Կիսին: ⁣

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս նախաձեռնությանը միացել էին դիրիժորներ 
Թեոդոր Կուրենտզիսը և Վլադիմիր Սպիվակովը, օպերային երգչուհի Աննա Ագլատովան, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը։
Եվգենի Կիսինը միացել է Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը · Armenian National Music