Էդուարդ Բաղդասարյան - Armenian National Music (anmmedia.am)
Էդուարդ Բաղդասարյան

Կոմպոզիտոր

Նյմ 14 1922 Նյմ 05 1987

Էդուարդ Հովհաննեսի Բաղդասարյանը ծնվել է 1922 թ․ նոյեմբերի 14-ին՝ Երևանում։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)։

1941 թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիան, իսկ 1946 թվականին տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1950 թվականին։  1951-1953 թթ. սովորել է Մոսկվայի հայկական մշակույթի տանը։ 1956-1966 թթ ղեկավարել է ՀԽՍՀ ռադիո և հեռուստատեսության կվինտետը, 1961-1987 թթ.՝ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1982 թվականից՝ պրոֆեսոր)։ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում եղել է ստեղծագործական դասարանի ղեկավար։ 

Գրել է սիմֆոնիկ պոեմ (1950), նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար (1953), «Շախմատ» բալետը (1940), ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար (1958), դաշնամուրի կոնցերտ (1978), դաշնամուրային 24 պրելյուդ (1948-1960), կվինտետ (1952), երգեր, ռոմանսներ, թատերական և կինոերաժշտություն ( «Տժվժիկ», «Եռանկյունի»), կատարել հայկական ժողովրդական պարերի դաշնամուրային մշակումներ (1976): 

Մահացել է  1987 թ․ նոյեմբերի 5-ին՝ Երևանում։